Տատրակը, բացի ասթմայից, օգտագործվում է թոքաբորբերի, բրոնխիտների, հատկապես ձգձգվող հազի ժամանակ
Բրոնխային հեղձուկը՝ բրոնխիալ ասթման ունի քրոնիկական կրկնվող վարակային կամ ոչ վարակային բնույթ, որի պարտադիր կլինիկական նշանը շնչահեղձության նոպան կամ ասթմատիկ վիճակն է։
Բրոնխային հեղձուկի բուժման եւ կանխարգելման նպատակով օգտագործում են տարբեր դեղանյութեր։ Բուժումը նշանակում է բժիշկը, իսկ դրանց ընտրությունը խիստ անհատական է։
Բնաբուժությունն ասթմայի ժամանակ եւս առաջարկում է որոշ բաղադրատոմսեր, որի ժամանակ հաշվի է առնվում նաեւ օրգանիզմի առանձնահատկությունը:
Կարդացեք նաև
- Ակնամոմի սպիրտային լուծույթի 10-20 կաթիլը խառնել քիչ քանակությամբ ջրի հետ եւ խմել օրական 3 անգամ։
- Վերցնել 150 գրամ ծովաբողկի արմատ, լվանալ, չորացնել, աղալ։ Ավելացնել 2 կիտրոնահյութ, մեղր։ Խառնել, դնել սառնարանում։ Օգտագործել առավոտյան, մեկական թեյի գդալ։
- 100-120 միլիգրամ գազարի թարմ հյութին մեղր խառնել եւ խմել ամեն առավոտ, նախաճաշի փոխարեն։
- 20 գրամ տատրակի, 20 գրամ լորենու ծաղկի, 10 գրամ ճահճախնկենու խառնուրդից վերցնել 2 ճաշի գդալ, լցնել թերմոսի մեջ, վրան ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր եւ 2 ժամ թողնել թրմվի։ Խմել մեկական բաժակ՝ առավոտյան ժամը 5-7-ը եւ երեկոյան 17-19-ը։
5. Լեհաստանում եւ Գերմանիայում տատրակի պատրաստուկներն օգտագործում են բրոնխիալ ասթմայի, պլեւրիտների, կոկորդի բորբոքումների եւ մարսողական տրակտի մի շարք խանգարումների ժամանակ։ Այս դեղաբույսը օգտագործում են նաեւ ստամոքսաաղիքային տրակտի կատարի, նեֆրիտների, ցիստիտների, թոքաբորբերի, բրոնխիտների, հատկապես ձգձգվող հազի ժամանակ, արտաքին ձեւով` գլխի քորի եւ թեփոտության, իսկ թարմ տերեւահյութը հարբուխի ժամանակ տամպոնների ձեւով դնում են քթանցքերի մեջ։ Թարմ տերեւները՝ տրորելով, դնում են բորբոքական ուռուցքներին եւ գլխին` գլխացավերի ժամանակ։
Տրորված թարմ տերեւը դնում են այրվածքների, ուռուցքների եւ արյունահոսող օջախների, իսկ խյուսի ձեւով` նաեւ բորբոքված կրծքագեղձի եւ երակների վրա։ Տատրակի թարմ տերեւահյութը` ֆիզիոլոգիական լուծույթով կիսով չափ նոսրացրած ինհալացիայի ձեւով օգտագործվել է սուր տրախեաբրոնխիտով հիվանդների բուժման համար։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
29.04.2016