Քիչ առաջ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց շախմատի «Norway Chess» գերմրցաշարը: Եզրափակիչ տուրում Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը, որ նախորդ տուրից հետո Մագնուս Կարլսենի հետ ուներ հավասար միավոր եւ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, միավորը բաժանեց հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ, իսկ աշխարհի չեմպիոնը առավելության հասավ ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ եւ 6,0 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Արոնյանը 5,5 միավորով զբաղեցրեց մաքուր երկրորդ տեղը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ