Պարի միջազգային օրը մայրաքաղաքում նշվել է արդեն ավանդական դարձած համերգային ծրագրով: Ազատության հրապարակում ազգագրական երգի-պարի ավելի քան 15 համույթների 400 պարողների մասնակցությամբ նախ անցկացվել է պարուսուցում: Այս տարի հիմնականում ներկայացվել են ռազմապարեր:
«Հիրուր Խեդ» խորագրով ծրագիրը, ինչպես և նախատեսված էր, համախմբել էր տոնի բոլոր մասնակիցներին: Ազգային նվագարանների հնչյունները հետաքրքրել էին նաև մայրաքաղաքի օտարազգի հյուրերին:
Միջոցառման կազմակերպիչը Երևանի քաղաքապետարանն էր՝ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հետ համատեղ:
Մասնակիցները նաև մեկ րոպե լռությամբ հարգել են ապրիլի սկզբին առաջնագծում զոհված զինծառայողների և կամավորների հիշատակը, որից հետո ջահերով լուսավորված պարահրապարակում կրկին հնչել են ազգային պարեղանակները:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն