Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մեր նախագահի ասած, եկել ես, կանգնես կողքիս, որ ի՞նչ անես». Աշոտ Հակոբյան

Ապրիլ 29,2016 21:21

Հոգեբան Աշոտ Հակոբյանը ապրիլյան դեպքերը վերլուծում է երիտասարդ զինվորների տեսանկյունից:

Անդրադառնալով այդ օրերին կամավորականների՝ առաջին գիծ մեկնելու ու զինվորի թիկունքին կանգնելու քայլերին՝ հոգեբանը շարունակեց. «Մեր նախագահի ասած, եկել ես, կանգնես կողքիս, որ ի՞նչ անես: Ես լուծում եմ քո չլուծած խնդիրը, դու 90-ականներին  պետք է լուծեիր այդ խնդիրը, վերջակետ դնեիր, որ քո կիսատ թողած խնդիրը ես այսօր ստիպված չլինեի լուծել»:

«Մեդիա կենտրոնում» հոգեբանը նաեւ ասաց, որ ազգային համախմբում ինքը չի նկատել, որքան էլ որ այս օրերին հիացական գնահատականներ են հնչում համախմբման վերաբերյալ. «Մեր հասարակությունը համախմբվել է կեղծ, նենգ, բացասական գաղափարի շուրջ, որը կոչվում է փող»:

Հետազոտող Կարեն Տերտերյանի գնահատմամբ էլ, պատերազմը, որպես ճգնաժամ, լակմուսի դեր է կատարում՝ արտահայտելով հասարակության եւ արտաքին ճակատի ուժեղ ու թույլ կողմերը. «Հայրենասիրական պաթոսը դրական էր, ճակատ էին մեկնում նույնիսկ նրանք, որոնք բանակում չեն ծառայել, ստացվում է՝  խաղաղության ժամանակ արտագաղթ, պատերազմի ժամանակ՝ ներգաղթ: Մինչեւ պատերազմը միջնորդում էին՝ բանակից ազատվեն, պատերազմի ժամանակ միջնորդում էին, որ առաջին գիծ ուղարկեն: Առաջին հայացքից սա դրական է, բայց ցանկացած  ճգնաժամ հաղթահարելուց հետո պետք է վերանան բացասական կողմերը, իսկ արդյոք մեր հասարակությունը դրան պատրաստ է»:

Ըստ նրա, եթե հայրենասիրական պաթոսը ճիշտ չուղղորդվի, պարբերաբար բախվելու ենք նույն խնդիրներին. «Առաջին գիծ էին մեկնում մարդիկ՝ ազնիվ մղումներով, որոնք հասարակության համար անընդհատ պայքարել են եւ նաեւ մարդիկ, որոնք թալանել են, պատճառ են դարձել, որ այսպիսի վիճակ լինի:

Անտարբեր ենք ներքին խնդիրների հարցում, բայց պատերազմի ժամանակ պատրաստ ենք ծայրահեղ քայլերի, եթե այսպես շարունակվի, մեր ներուժը սպառելու ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930