Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ծնողին հարցրեք` համաձա՞յն է, որ իր որդին սպանվի, 1000 հոգի էլ` հակառակորդի կողմից»

Ապրիլ 29,2016 20:45

«Դեմ ենք Մաքսային միությանը» նախաձեռնությունն այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտ կազմակերպեց «Ոչ ռուսական իմպերիալիզմին» կարգախոսով հավաք, որի ընթացքում ելույթ ունեցան մի շարք քաղաքական գործիչներ եւ մտավորականներ:

«2013 թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից՝ այն փոխարինելով մեռելածին ԵԱՏՄ-ով։ Այդպես սկսվեց Հայաստանի մեկուսացումը քաղաքակիրթ աշխարհից, որից օգտվելով` Ռուսաստանը Հայաստանին ոչնչացնել սպառնացող Ադրբեջանին մեծաքանակ հարձակողական սպառազինություն մատակարարեց։ Հայ-ադրբեջանական ճակատում զոհերի թիվը կտրուկ աճեց, իսկ ապրիլյան պատերազմը վերջնականապես ցույց տվեց, որ Ռուսաստանը ոչ թե հայության դաշնակիցն է, այլ ոխերիմ թշնամին։ Մենք նոր կորուստներ ու զոհեր թույլ չտալու համար պարտավոր ենք ուղղել թույլ տրված սխալները»,-ասվում է խմբի հայտարարության մեջ:

Hayrikyan_4 Hayrikyan_2 Hayrikyan_3

«Փաստաթղթով ամրագրված ռուս-թուրքական դաշինքն արդեն մոտ 100 տարի` գործում է հայ ժողովրդի դեմ: Ռուսական իմպերիալիզմը 1921թ. Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել մեր դեմ: Այդ պայմանագրով են մեր հետ պայքարում: Երբ ՀՀ առաջին նախագահն ասում էր, որ չի ուզում խոսել ռուս-թուրքական պայմանագրի դեմ, նա դրանով ժողովրդի կամքը չէր արտահայտում: Որեւէ հայ չի կարող ասել, որ ինքը երջանիկ է, որ կա մի պայմանագիր` ուղղված Հայաստանի դեմ: Նույնը վերաբերում է երկրորդ նախագահին:

«Ղարաբաղ կոմիտե»-ի անդամը, որը պայքարում էր անկախության գաղափարի դեմ, նախագահ դառնալուց հետո` ՀՀ-ում տեղի ունենալիք հանրաքվեի ժամանակ, արդեն Հայաստանի հետ միավորված Արցախի քաղաքացիներին թույլ չի տալիս մասնակցել ՀՀ անկախության հանրաքվեին: Ըստ էության, այսօր մենք չունենք երկրի ղեկավար, նա ծառայում է օտար պետությանը: Ի՞նչ է նշանակում` մեր երկրում թույլ տալ ռազմաբազա ունենալ մի պետության, որը պայմանագիր է կնքել քո բացահայտ թշնամու հետ»,-ելույթի ընթացքում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով. «Որոշ մարդկանց կարծիքով, մեր իշխանություններն իրենց լավ են պահում: Եթե այդպես է, պետք է հայտարարեն, որ ճգնաժամի մեջ ենք, իսկ այդ պարագայում, կարելի է, օրինակ, արտակարգ դրություն հայտարարել: Բոլորովին պետք չէ մխիթարվել, որ հակառակորդն ավելի մեծ թվով զոհեր ունի: Մեզ փորձում են համոզել, որ թվաբանություն անենք: Մեր ծնողներին հարցրեք` դու համաձա՞յն ես, որ քո որդին սպանվի, եւ 1000 հոգի էլ` հակառակորդի կողմից: Բա պետություն, դու քո զինվորի համար ծնողի դերում պետք է լինես»:

Պարույր Հայրիկյանը նաեւ հայտնեց, որ նախաձեռնող խմբի հանրահավաքը մայիսի 4-ն է` Ազատության հրապարակում, որի ընթացքում էլ կհայտարարվեն խմբի առաջիկա անելիքները:

Մտավորականների եւ քաղաքական գործիչների նախորդ հավաքի մասին` այստեղ:

Հայրիկյանի ելույթի այլ մանրամասները քիչ ուշ` տեսանյութում:

Լուսանկարները` հեղինակի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    https://www.globalresearch.ca/is-washington-seeking-regime-change-in-armenia-anti-russian-protests-same-us-backed-mobs/5522368

    (սակայն «mob»ը, գոնէ այս առիթով, երեւի տասնեան մը անձիք էին… ներառեալ ճառախօսները…)

  2. Delea says:

    Այսօր ազգս կանգնած է շատ մեծ վտանգի առաջ:
    Դիմում եմ իմ ազգին խնդրանքով,լսեք իմ ձայնը, քանի դեռ կանք:
    Եվ որքան անմեղ արյուն է խմելու մեր հայոց սուրբ հողը, իր գրկում ծնած ու մեծացրած իր արու զավակների:Այն օրերն անցան, երբ լռել էս սոված քնելով,ցուրտ ու խավար գիշերներ անցկացնելով:Եվ հավատալով որ գալու է այդ օրը, արեվի պայծառ շողերով:
    Մարմինը,հայրենի երկիրն է հայրենի տունը,հոգին մարդ արարածը:Եթե առողջ եվ անվտանգ է հայրենի երկիրը,մարդն էլ է այնտեղ ապրում բախտավոր:Պահեցիր երկիրտ, կապրի ժողովուրդը,
    հողը ամուր պահեցիր պետությունն էլ ամուր կլինի:
    Իսկ հոգին մեռնում է հենց կտրվւմ է մարմնից:Քանի դեռ կա այդ հոգին, մի բուռ դառնանք եվ փրկենք հայրենի երկիրը:Հաղթելուց հետո ազգովի եկեղեցի կկառուցենք բոլոր նրանց շիրիմների համար,որ իրեց արյունով ներկեցին Հայրենի սուրբ հողը:
    Միայն զենքն չի որ հաղթում է թշնամուն, այլ մտքի հույսն է, գիտության ջահը որ ծառայում է ամբողջ աշխարհին, միայն ոչ հային:Ես հավատում եմ մեր ժողովրդի գալիք օրվան,այն բանից հետո երբ մենք միասին ձուլվենք,մի բռունցք դառնանք:
    Մեր քաղաքական գործիչները քամակ ու աթոռ են մաշում ազգային ժողովում, միմիայն պաշտպանելու իրենց,գլխավոր քաղ. պոռնիկին:Նրանք ոչ մի հայրենասերներ չէն:Նրանց հայրենասիրության չափաբաժինը, Մոսկվան է տալիս:Միայն տառապում են կանաչ դոլարներ դիզելով, պետական հարկերը չմուծելու եվ ժողովրդին քամելու միջոցով:
    Հայաստանի նախագահի վերջին էշությունը (հետ տալ թուրքին յոթ շրջանները) ստվերում է բոլոր դավաճանների գործողություններին:Մեծ Հայքից մնացել է մի բուռ հող,երբ էք տեսել որ թուրքը հետ է վերադարձրել իր գրաված մեր հայկական շրանները:
    Այս կառավարությունը վաղուց ծախել է արյունով վերցրած հայկական հողերը,նրանք սպասում են վերջաբանին եվ կցրվեն ամբողջ աշխարհով մեկ,մեզ թողնելով գերության մեջ:Հայաստանը վերջնականապես կործանել, նրանք որոշել են:Քանի դեռ ուշ չէ եվ քանի դեռ ժամանակ ունենք, ոտքի եղեք հայեր, մայր Հայաստանն մեզ կանչում է,եվ մենք միասին կպաշտպանենք մեր երկիրը:
    Չարիքը,չարիք է բերում եվ ատելությունը,ատելություն:Մարտի 1-ի արյունով,ժողովրդին չէս հարկադրելու ծառայելու ներկա ռեժիմին:

    Հայրենաց փորցության ժամին հայրենիքի ցավը վեր դասի անձական ցավից:
    Հայն ոչ միայն տերն է իր հողի, այլ առաջին հերթին զինվորն է իր հայրենիքի:
    Ի զեն

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACIÓN DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930