Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ

Ապրիլ 29,2016 19:25
Mah cnndkan

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ։

2016 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 05:20-ին, «Սլավմեդ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ն.Մուսայելյանը հանկարծամահ է եղել:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել է, որ 24.04.2016 թվականին՝ ժամը 02:00-ին, «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատուն է ընդունվել Ն.Մուսայելյանը, ով 25.04.2016 թվականին՝ ժամը 03:00-ին, բնական եղանակով ծննդաբերել է։ Նախնական տվյալներով՝ ծննդկանի  մոտ զարգացել է սուր աղիքային անանցանելիություն, որի կապակցությամբ ապրիլի 27-ին վիրահատվել է, ինչից հետո, վիճակի կտրուկ վատանալու պատճառով, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ 28.04.2016 թվականին՝ ժամը 02:30-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930