«Մեդիա կենտրոնում» ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ Գորիս-Սիսիան ճանապարհի վիճակին, որն իր գնահատմամբ խայտառակ է:
«Դա կյանքի ճանապարհ է ե՛ւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ե՛ւ Հայաստանի Հանրապետության համար: Գնացե՛ք, տեսե՛ք՝ այդ ճանապարհը ինչ վիճակում է, խայտառակ վիճակ է: Ինձ թվում էր, որ ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ կառավարության ամբողջ կազմը՝ կապի եւ տրանսպորտի նախարար, ճանշինի տնօրեն, ֆինանսների նախարար, պետք է վրաններ խփեին այդ ճանապարհի կողքին ու գիշեր-ցերեկ այնտեղ պետք է մնային, որ հասցնեին այդ ճանապարհը մեկ օր շուտ սարքել: Ի՞նչ ենք տեսնում, մինչեւ այսօր աշխատում են, ընդ որում՝ պայծառ օրերին ասֆալտ չեն փռում, որ օրը անձրեւ է գալիս մեքենաները շարում են: Եվ դա անողը ազգային ժողովի պատգամավոր է, որը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է տարածքներ հանձնել, հինգ շրջան էլ արդեն ինքն իր կամքով տվել է»:
Ճշտող հարցին, թե արդյոք Հերմինե Նաղդալյանին նկատի՞ ունի, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ո՞վ է՝ Հերմինե Նաղդալյա՞ն է, թե՞ անուն ազգանունն ինչ է, ինձ բացարձակ չի հետաքրքրում: Այդ տեսագրությունը նայում ես ու հերքումը, լա՛վ, ամո՛թ է, չի՛ կարելի, դու գնա հետեւի, որ ճանապարհը իրեն պատկանող հիմնարկն է սարքում, ոնց է սարքում: Երեք շաբաթ էլ չի դիմանա այդ ճանապարհը, որ իրենք սարքում են: Այսինքն՝ ինքն այսօրվանից վաղվա համար իրեն աշխատանք է ապահովում: Հայտարարում ես՝ Ղարաբաղին 300 հազար փող եմ տվել, բայց ո՞նց ես աշխատել այդ փողերը: Այդ պատգամավորը կյանքում բիզնես չի ունեցել: Լա՛վ, այսօր հպարտանանք, եւ ասենք, որ այն մարդիկ, որոնց բնութագրում են որպես կոռուպցիոներներ, նրանք այսօր երկու կոպեկ տալիս են եւ ասում են՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը օգնել են: Լա՛վ, ամո՛թ է, պետք է նամուս ու թասիբ ունենանք»:
Գառնիկ Իսագուլյանը հիշեց նաեւ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի տանը տասնհինգ տարի առաջ էր եղել, եւ վերջերս կրկին այցելել է. «Ներողություն եմ խնդրում, գուցե այսպիսի բաներ չպետք է ասեմ, նույն կուշետկան էր, նույն փեջն էր, ամեն ինչ նույնն էր: Լա՛վ, օրինակ վերցրե՛ք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:
Շատ մեղմ է ասված:
Իսկ ով խոսում է, որ Հայաստանը կարղ է դառնալ կապող օղակ Իրանի և Ռուսաստանի միջև կամ այդ ճանապարհով չի երթևեկել, կամ իրեն դնում է /շատ ներողություն/ էշի տեղ, կամ էլ այդ ճանապարհով մշտական երթևեկողներին է հիմարի տեղ դնում: Շուտով էլ երևի կսկսեն քանդել և վերանորոգել Երևան- Մեղրի- Իրանի սահման ,,ավտոմայրուղու” Արտաշատ-Արարատ համեմատաբար նորմալ վիճակում գտնվող, երկկողմանի երթևեկելի ճանապարհահատվածը, որը կտևի երևի մի 10 տարի:
Տուրիզմը զարգացնողներին էլ տեղեկացնենք, որ Իրանից եկող տորիստներն Էլ երկրորդ անգամ չեն համարձակվում վերադառնալ Հայաստան հենց ճանապարհի ահավոր վիճակի պատճառով: