Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը հեգնեց. «Պահ-պահ-պահ` 1200 աշխատատեղ են բացում» (Տեսանյութ)

Ապրիլ 29,2016 17:13

Ապրիլի 26-ին ԱԺ-ում մերժվել էր «Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին» օրինագիծը, որի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քննադատել էր գործարանի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովին: «Այս` ներկայիս նախագահի կառավարման թիմը հին է` միջնադարյան… օրինակ` գործարանի հետ կապված ասում են` «1200 մարդ սպասում է աշխատանքի»…պահ-պահ-պահ… Այս օրենքը կապ չունի աշխատանքի հետ»,-ապրիլի 29-ին «Մեդիա կենտրոնում», վերհիշելով օրինագծի քննարկումը, ասաց Հրանտ Բագրատյանը:

«Մինչեւ հիմա մեր մոտ հանրապետականներն աշխատատեղ են ստեղծում: Ասում եմ` մի ստեղծեք, աշխատատեղ ստեղծելը կործանարար սուտ է: Հնարավորություն տվեք, որ մարդիկ ստեղծեն այդ աշխատատեղը: Ով ասում է` «աշխատատեղ», «19-րդ դար» է ասում: Թվում է, թե վատ բան չի ասում, բայց ամենավատն այն է, որ ասելուց հետո փորձում է այդ «աշխատատեղը» ստեղծել: Ոչ մեկ ոչ մի երկրում աշխատատեղ չի ստեղծում, բացի Հայաստանից»,-հավելեց պարոն Բագրատյանը:

Այլ մանրամասները`  տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930