ԵՏՄ անդամ ՀՀ-ում գազի գինը մեկ խ/մ-ի դիմաց 325 դոլար է, Ղազախստանում` 80 դոլար, Բելառուսում` 180: Իսկ էլեկտրաէներգիայի գինը ՀՀ-ում 10 ցենտ է(1 կ/վ-ի դիմաց), Բելառուսում` 4 ցենտ, իսկ Ղազախստանում` 3,5 ցենտ: Այս տվյալներն ապրիլի 29-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: «Ա՞յս է ձեր միասնական շուկան»,-փոքր ինչ բարկացած` ասաց նա:
Բագրատյանն անդրադարձավ նաեւ հայկական շուկայից թուրքական ապրանքները դուրս մղելու կոչերին եւ առաջարկներին` նշելով. «Նման սանկցիաներից, ոչ բոլոր ապրանքների դեպքում, բայց հիմնականում մենք կտուժենք: Մենք սնվում ենք թուրքական բյուջեից: Մեր մոտ թուրքական լոլիկն ավելի էժան է, քան Ստամբուլում»:
Ապրիլի 27-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկումների մասին էլ պատգամավորը նշեց. «Իրենք ասում են` չենք թողնի, որ ընտրակեղծարարություն լինի: Այդ դեպքում ցուցակները «մաքրեք», այ ընկերներ»,-հանրապետականներին կոչ ուղղեց Բագրատյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ