Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ճանաչենք, Ադրբեջանը կհարձակվի…այ քեզ բա՜ն». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Ապրիլ 29,2016 16:39

«Յա՜…ուրեմն եթե Ադրբեջանը կարողանա ավելի լայնածավալ գործողություններ սկսել, պետք է նայի` մենք ճանաչել ենք, թե չէ՞… այ քեզ բա՜ն… Դա Նալբանդյանի տրամաբանությունն է, որը նշանակում է տրամաբանության բացակայություն»,-ապրիլի 29-ին «Մեդիա կենտրոնում» իր եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի մասին խոսելով` ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով` նշյալ օրինագիծը չպետք է թյուրըմբռման տեղիք տա եւ պետք չէ մտածել, թե ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը չճանաչելու շնորհիվ է, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսել. «Դա նրա համար է, որ Մատաղիսը, Մարտակերտը իմանան, որ մենք նրանց կողքին ենք: Մենք այլ ելք չունենք: Մենք մի ազգ ենք, կամ բոլորս իրար հետ կործանվում ենք, կամ հաղթում ենք: Այս պատերազմին քառօրյա մի ասեք, այն շարունակվելու է անընդհատ»:

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ ռազմական փոխգործակցության պայմանագիր կնքելը բավարար չէ, պետք է ճանաչել Արցախի անկախությունը, որպեսզի հետո ասենք` «մեզ էլ են խփում»: «ԱԺ-ում ինձ ասում են` որ ճանաչենք, Ադրբեջանը կհարձակվի…այ քեզ բա՜ն…Ինչի եթե Ադրբեջանը հարձակվի, նայելու է` ճանաչել ենք, թե չէ՞…»,-ակնարկեց Բագրատյանը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ այս փուլում Ադրբեջանի հետ բանակցելը նպատակահարմար չէ, Հրանտ Բագրատյանն ասաց. «Ես չգիտեմ` Սերժ Սարգսյանը գիտի…»:

Մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    « Դա նրա համար է, որ Մատաղիսը, Մարտակերտը իմանան, որ մենք նրանց կողքին ենք: »

    Ուրեմն սենց՝ Մատաղիսն ու Մարտակերտը Հայաստանի ԱԺ-ի կողմէ բանաձեւի մը կամ Օրէնքի մը կարիքը ունին, գիտակցելու համար որ Հայաստանը նրանց կողքին է…

    Այս է իմաստը, օգուտը, քաղաքական այս քայլին…

    Թէ որ այդպէս է, ուրեմն այո՝ այ քեզ բա՜՜ն…

    Արցախի ճանաչումը մեծ օգուտ ունի, հիմնական արժեք ունի, անկասկած, եթէ կատարվի Հայաստանէն զատ որեւէ այլ Պետութեան կողմէ: Հայաստանի կողմէ, բառացիօրէն անիմաստ է: Նոյնիսկ կարող է մեկնաբանվիլ որպէս յուսահատական իրարանցում:

    ՀԱԿ-ն ալ, «Ժառանգութիւն»ն ալ, բացայայտ կապեր ունեն ԱՄՆ-ի հետ: Թող բարեհաճին այդ ուղղութեամբ աշխատիլ, ջանալ մի բան ձեռք բերել, այդ կողմից…

    Փոխանակ աւելի նեղի մատնելու Հայաստանի կառավարութիւնը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930