Մոլորակի տարբեր երկրներում մայիսի 1-ը նշվում է տարբեր ձևերով և կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Աշխատանքի Միջազգային կազմակերպությունը և Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիան այդ օրը հայտարարել են Աշխատանքի միջազգային օր:
Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիան վերջին տարիներին Երևան քաղաքում կազմակերպում էր պաստառներով երթ և նշվում էր Աշխատանքի օրը:
Սակայն քառօրյա պատերազմից հետո ՀԱՄԿ-ը 07.04.2016թ. իր գործադիրի նիստում որոշեց 2016թ. մայիսի 1-ին երթ չկազմակերպել, թեպետ և նախապես ընդունվել էր որոշում այն անցկացնելու և առավել զանգվածային միջոցառումներ կազմակերպելու ու բարձրաձայնել, որ ՀՀ-ում առայժմ Աշխատանքի օրը տոն չէ, այն դեռևս մնում է որպես սոցիալական խնդիրների պահանջատիրության օր, քանզի աղքատությունը, գործազրկությունը և արտագաղթը հասել են ահռելի չափերի: Միայն վերջիններս մեղմելու պայմաններում կարելի է տոնական տրամադրություն ունենալ: Առայժմ այն մնում է որպես պահանջատիրության օր:
Գառնիկ Վաղարշակյան
ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար