Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր է՝ հարձակման երկրորդ ալիքը լինի». «Ա1+» (տեսանյութ)

Ապրիլ 29,2016 16:22

«Դա ոչ թե լայնածավալ ճակատային հարձակում էր հակառակորդի կողմից, այլ ուղղակի փորձ էր՝ ստուգելու, թե որքանով ենք մենք պատրաստ պատերազմի: Կարծում եմ, որ առջևում, որքան էլ որ ցավալի է, բայց երկրորդ ալիքն էլ է նախատեսվում և սպասվում»,- նշում է  ազատամարտիկ Դմիտրի Մարտիրոսյանը՝ խոսելով ապրիլյան իրադարձությունների մասին: Այս համատեքստում վերջինս նաև նկատում է, որ  երկրորդ ալիքը հնարավոր է, որ լինի մայիսի 8-9-ի կողմերը:

«Անխուսափելի է, որ նման փորձեր կարող են լինել: Չպետք է մոռանանք, որ այնտեղ առաջին հերթին աշխատում են նաև թուրք բանակի խորհրդականները, իսկ նրանք միշտ  հետամուտ են նման բաների»,-նշեց նա:

«Ա1+»-ի հարցին, թե ռազմատեխնիկական առումով  համարժե՞ք պատրաստվածություն ունի հայկական կողմը ՝ գերժամանակակից զինամթերքով դիմագրավելու հակառակորդի հարձակումը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց.

«Գերժամանակակից չէ, բայց ժամանակակից տեսել ենք և տիրապետում են մեր զինվորները։ Հարկ եղած դեպքում կարող են կիրառել: Իմ կարծիքով՝ առաջին գծում պետք է կանգնած լինեն պայմանագրային ծառայողները, ազատամարտիկները, ովքեր այդ ամենի փորձն արդեն ունեն և դրա համար արդեն պետք է կոնկրետ բարձրացվի աշխարհազոր  ստեղծելու գաղափարը»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930