Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱՀ-ն մտնում է պետության մի գրպանը, մյուսից` դուրս գալիս». Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Ապրիլ 29,2016 16:14

«ԱԱՀ-ն պետության մի գրպանից մտնում է, մյուսից` դուրս գալիս, սխալ առաջարկ է դա»,-ապրիլի 29-ին «Մեդիա կենտրոնում», խոսելով տնտեսագետ Արտակ Մանուկյանի` բանակի կարիքների համար արվող գնումները ավելացված արժեքի հարկից ազատելու առաջարկի մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

«Նպատակահարմար չէ ԱԱՀ-ից ազատելը, որովհետեւ պետությունը, բանակին ապահովելով, ստանում է ԱԱՀ եւ նույն բյուջեն դնում-ծախսում է բանակի վրա: Դա ոչ մի բան չի տալու: Այդպես պարզապես հարկային դաշտը կավերենք ու դուրս կգանք: Այլ հարց է, որ իմ կարծիքով` ժամանակն է, եւ մենք էլ կպայքարենք, որ նոր Հարկային օրենսգրքում վերանա ԱԱՀ ասվածը: Այդ հարկատեսակը իրեն սպառել է Հայաստանում»,-նշեց Հրանտ Բագրատյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Հասկանալու պարագայում, այդ առաջարկը սխալ չէ: Պատրաստ եմ հրապարակավ բացատրել նրանց ովքեր չեն հասկանում….

  2. Արտակ says:

    https://armtimes.com/hy/read/84526 սա էլ մի 5 օր առաջ ինքս բացատրել եմ, որ Բագրատյանի նմանները հասկանան…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930