Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես խելագար չեմ». վերջապես խոսեց Պերմյակովը. (Տեսանյութ)

Ապրիլ 29,2016 16:07

Գյումրու 102-րդ ռազմաբազայում  այսօր շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը: Վերջինս այսօր խոսեց դատարանում՝ պատասխանելով Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանների, դատախազի ու նաեւ իր պաշտպանի հարցերին: Հարցերի մեծ մասին նա կամ հրաժարվում էր պատասխանել, կամ ասում էր՝ չեմ հիշում:

Փաստաբաններից Միհրան Պողոսյանի  հարցին՝ «Եթե նման իրավիճակ ձեզ նկարագրեին, թե մի անձ սպանել է 7 անձի, որից 2-ը երեխա են, ի՞նչ գնահատական կտայիք», Պերմյակովն ասաց. «Ես կասեի, որ նա երեւի խելագար է: Բայց մի մտածեք, թե ես այդպիսին եմ, ես այդպիսին չեմ»: Վերջինս ասաց, որ ինքը որեւէ հոգեկան խնդիր չունի:

Փաստաբանները հետաքրքրվեցին՝ երբ երեխաների առաջ կանգնած սպանում էր նրանց, չէ՞ր խղճում: Պերմյակովն ասաց, թե չի հիշում նման բան: Հարցին՝ իսկ չե՞ս զղջում, ասաց՝ այո: Փաստաբանի հարցին՝ ինչո՞ւ ես զղջում, որ մա՞րդ ես սպանել, թե՞ որ անազատության մեջ ես հայտնվել, Պերմյակովն ասաց՝ ամեն ինչի համար:

Փաստաբանները հետաքրքրվեցին՝ եթե ժամանակը շրջելու հնարավորություն ունենայիր, ի՞նչ կանեիր: Ամբաստանյալն ասաց՝ նման իրավիճակում չէի հայտնվի: Հարցին՝ ի՞նչ փոխվեց հիմա, որ չես ուզում հայտնվել նման իրավիճակում, «Չեմ պատասխանի»՝ ասաց Պերմյակովը:

Պերմյակովի ցուցմունքի մանրամասները՝ տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930