Նունե Սիմոնյանը դիմել էր Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Ար» հեռուստաընկերության դեմ: Տնօրենի հրամաններով նա ստացել էր նկատողություններ, ապա նրա հետ ընկերության պայմանագիրը դադարեցվել է:
Դատավոր Ա.Կուբանյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցած դատական նախնական նիստում լրագրողը ներկայացրեց իր առարկություններն ընկերության այն պատասխանի դեմ, որը հաջորդել էր իր հայցապահանջին:
Լրագրողն, ի դեպ, պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդի համար բռնագանձել իր աշխատավարձը:
Կողմերի ներկայացուցիչների դիտարկումները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում: