Լրահոս
Օրվա լրահոսը

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ պատգամավորների հայտարարությունը

Ապրիլ 29,2016 15:42

Երեկ տեղի ունեցած Ընտրական օրենսգրքի քվեարկության կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

1. Մենք դեմ ենք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների կողմից վիճահարույց համարվող դրույթների առկայությամբ օրենքի ընդունմանը:

2. Ափսոսում ենք, որ օրենքի նախագծի շուրջ դեռևս չի կայացել կոնսենսուս, ինչի մասին հայտարարել են քննարկման ձևաչափի մասնակիցները,

3. Քվեարկությունը տեղի ունեցավ ԱԺ կանոնակարգ օրենքի աննախադեպ խախտմամբ, քանի որ օրենքով սահմանված կարգով հնարավորություն չտրվեց պատգամավորներին քվեարկությունից առաջ հանդես գալ վարման կարգով: Ի թիվս մյուս պատգամավորների Համախմբման ներկայացուցիչը ևս զրկվեց վարման կարգով կարևոր հայտարարություն անելու հնարավորությունից: Նման կարևորագույն օրենքը չպետք է ընդունվի օրենքի խախտումով, արհեստականորեն ստեղծված անառողջ մթնոլորտի պայմաններում և այն դեպքում, երբ մի շարք պատգամավորներ նույնիսկ չեն հասցրել քվեարկել:

4. Մենք կարևորում ենք ընտրական օրենսգրքի ընդունումը կոնսեսուսային մթնոլորտում և հանդես ենք գալու մեր առաջարկներով:

Վարդան Օսկանյան
Էլինար Վարդանյան
Ստեփան Մարգարյան
Վահե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930