Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան. «Ինչ-որ գեներալներ հանելով-դնելով՝ ոչ մի բան չի փոխվի»

Ապրիլ 29,2016 15:38

«Ցավն այն է, որ ե՛ւ պաշտոնանկ անողը, ե՛ւ իր շրջապատը պաշտոնանկ արվածների որակի կրողներն են»,- ապրիլի 29-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց պահեստազորի գնդապետ, Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը:

Նա նկատեց, որ նման պաշտոնանկություններով մեծ փոփոխություններ չեն լինելու, օրինակ՝ կոռուպցիան չի վերանալու, որովհետեւ պետության կառավարման մեթոդ է. «Եվ եթե շարունակվի, մենք մնանք այս որակին եւ փորձենք պաշտպանության նախարարությունում ինչ-որ բարձր անուններով կենտրոններ բացել, որոնք իրականում, կներեք արտահայտությանս՝ արտոնյալ լակոտների համար ինտերնետ ակումբների են վերածվելու, մենք այսպիսով առաջ չենք գնա»:

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ եթե այդ պաշտոնին նշանակվելու է նույն որակի անձ, ապա ոչ մի տեղ դա չի տանելու. նույն մարդիկ են. «Մենք նույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչ հարյուր տարի առաջ, եւ ազգային շահի կորստի իմաստով մենք ավելի մեծ հարվածներ կստանանք, քան Ցեղասպանությունն է եղել: Ուստի՝ մենք պետք է մտածենք որակական փոփոխության մասին, իսկ որակական փոփոխություն կլինի վստահության դեպքում, երբ կառավարությանը ժողովուրդը վստահի եւ կարողանա համախմբվել նրա շուրջ: Վստահություն, համախմբում, ներուժի կենտրոնացում եւ արդյունավետ կիրառում, սրանք են կառավարման առաջնահերթ խնդիրները, որ մեր ժողովուրդը պետք է շատ կարճ ժամանակում լուծի: Հակառակ պարագայում՝ ինչ-որ գեներալներ հանելով-դնելով՝ ոչ մի բան չի փոխվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930