Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. Պաշտոնանկությունները դեռ պետք է շարունակվեն ավելի բարձր մակարդակով

Ապրիլ 29,2016 15:27

«Որեւէ մեկը, ով էլ դա լիներ, չէր համարձակվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քննարկեր տարածքների հանձնման հարց»: «Մեդիա կենտրոնում» ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով քառօրյա պատերազմի մասին, նախ անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի եւ ԼՂՀ պատգամավորների հանդիպմանը:

«Դուռ շրխկացնել, գնդակահարել, ինչ-որ մեկը համաձայնել է, ինչ-որ տարածքների հարց … Այդպիսի հարցեր իսկապես չեն քննարկվել: Եվ եթե դուք լավ պատկերացնեք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա ազգաբնակչությանը, նրա ղեկավարությանը, այն էլ այդ պատերազմից հետո, որեւէ մեկը, ով էլ դա լիներ, չէր համարձակվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քննարկեր տարածքների հանձնման հարց, սա բացառվում է: Բայց եղել է բավականին լուրջ, անկեղծ զրույց: Սա առաջին դեպքն էր, երբ Հայաստանի Հանրապետության նախագահը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորների հետ բաց տեքստով անկեղծ քննարկում է ամեն ինչ, եւ այդտեղ բարձրացվել են այն հարցադրումները, որոնցից շատ-շատերն ուղղակի այսօր պատշաճ չէ բարձրացնել, բայց այդ հարցերը բարձրացվել են»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք բարձրացվե՞լ են հարցեր, թե միգուցե մեր հետախուզության ծառայությունը լավ չի աշխատել, բանակը բավարար սպառազինություն չի ունեցել, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց, որ որեւէ հարց բաց չի մնացել. «Չեմ կարծում, որ այս պաշտոնանկությունները անտեղի ունեցանք: Ես կարծում եմ, որ դեռ պետք է շարունակվեն պաշտոնանկությունները եւ ավելի բարձր մակարդակով: Չեմ ուզում անուններ տալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930