ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները բավարար չի համարում: «Հիմա պատերազմ է գնում, իմ խնդիրը չէ` անուններ տալ, թե էլ ովքեր պետք է պաշտոնանկ արվեն»,-ապրիլի 29-ին «Մեդիա կենտրոնում» ասաց նա:
«Երբ 1993թ. պատերազմի ժամանակ ես դարձա վարչապետ, ասացի, թե բանակի հետ կապված ինչ հարցեր կան: Թիվ մեկ հարցը` բանակում պետք է լինի կապ: Բացի այդ, մեր ժամանակ մենք խփում էինք ցանկացած ինքնաթիռ… Ռազմարդյունաբերական համալիրը վերացրեցին իմ վարչապետությունից հետո: Հիմա խոսում են, չեն աշխատում: Շուտով կտեսնենք ադրբեջանական արտադրության հրթիռներ, նշանառու հրացաններ, որոնք, ասեմ` իմանաք, որակով են: Այս մասին վաղուց էր պետք մտածել: 1993-94թթ. բոլոր հաղթանակները եղել են իմ վարչապետության օրոք, որովհետեւ իմ գործունեության 70 տոկոսն ուղղված էր բանակին»:
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ անդրադարձել էր Բագրատյանի` բանակում կապի միջոցներ չլինելու մասին հայտարարությանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ