Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Ասրյան. «Ինչպես 90-ականներին, թշնամին հիմա էլ փախչում է 18-ամյա զինվորի առջեւից» (ֆոտոշարք)

Ապրիլ 29,2016 14:52

Ապրիլի 4-ից Արցախի հարավ-արեւելյան սահմանի առաջնագծում մարտական խնդիրներ իրականացնող «Հայոց արծիվներ» մարտական ջոկատն այսօր վերադարձավ Երեւան:

Ջոկատն առաջինն այցելեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի 1,5 միլիոն նահատակների հիշատակին: Մարտիկների առաջին հանդիպումն իրենց ընտանիքների հետ կայացավ հենց Ծիծեռնակաբերդում:

Cicernakaberd-1

Ջոկատի հրամանատար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ խնդիրներ էին իրականացնում առաջնագծում: «Ոչ մի հրամանատար իրավունք չունի խոսելու այդ մասին: Ուզում եմ ի դեմս հայ զինվորների, սպաների, հրամանատարի, կամավորականների, խորին հարգանք ու երախտագիտություն եմ հայտնել նրանց ծնողներին, ովքեր ծնել ու դաստիարակել են իսկական հերոսներ, որոնք վստահ պաշտպանում են հայկական երկու պետությունների սահմանները, հայ ժողովրդի անվտանգությունը: Փառք ու պատիվ նրանց:

Cicernakaberd-2

Թշնամին չի փոխվել: Նա նույն նենգն է: Բայց, ինչպես 90-ականներին, նա այսօր նույնպես փախչում է 18 տարին նոր բոլորած հայ շարքային զինվորի, սպայի, կամավորականի առջեւից: Վստահ եմ՝ Արցախն անսասան է: Մենք մարտական դիրքերում էինք ու չէինք կարող ապրիլի 24-ին գալ Ցեղասպանության հուշահամալիր: Եկանք հիմա՝ մեր 1,5 միլիոն նահատակների հոգիներին ասելու, որ Արցախը, Հայաստանը կանգուն են եւ գտնվում են հուսալի ձեռքերում», – ասաց Խաչիկ Ասրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930