Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
Ըստ հաղորդագրության՝ Յուրի Հայրապետյանի կողմից այն պլանավորվել էր դեռեւս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015 թվականի տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ հույս է հայտնել, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ երկրում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության եւ հասարակության հիմնական պարտականություններից մեկը: