Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշտանգված մարդկանց լուսանկարներ պետք չէ տարածել». Լարիսա Ալավերդյան

Ապրիլ 29,2016 14:06

ԼՂՀ ՊԲ զինծառայողների խոշտանգված մարմինների լուսանկարները ցուցադրելը կարող է խոչընդոտել դատարաններում եւ միջազգային կառույցներում խոշտանգումների գործերով բողոքների ներկայացմանը:

Այսօր «Անալիտիկ» ակումբում նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ ղեկավար Լարիսա Ալավերդյանը։

«Այսօրվա դրությամբ իրավական գործընթացներ են սկսվել։ Այդ պատճառով, շատ դեպքերում տեղեկատվության տարածումը սահմանափակ է։ Այստեղ բավականաչափ զգուշավորություն է անհրաժեշտ։ Մենք սպասում ենք, որ որոշակի դատական գործընթացներ ընթացք ստանան։ Ստեղծված իրավիճակում ստացվում է, որ իրավական գործընթացների ուղղությամբ աշխատում է հասարակությունը։ Վստահ եմ, որ այդ աշխատանքը պետք է ակտիվորեն կատարի իշխանությունը։ Ակտիվություն է անհրաժեշտ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Տիկին Ալավերդյանը ներքաղաքական համախմբումը պատերազմական օրերին դրական է համարում ու ողջունում է Հայաստանի առաջին ու երրորդ նախագահների հանդիպումը, բայց ափսոսում է. «Բայց ես ընթերցել եմ առաջին նախագահի հարցազրույցը ու պարզվել է, որ նա չի փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցի շուրջ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930