Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ ազնիվ մարդուն հրավիրեն գողերի սխոդկա». Զուրաբյանը մերժեց Աղվան Վարդանյանին

Ապրիլ 29,2016 13:45

Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Աղվան Վարդանյանի՝ «ջենթլմենական համաձայնագիր»  կնքելու առաջարկին, որ ընտրակաշառք չեն վերցնելու՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Տեսականորեն վատ չեմ վերաբերվում դրան, ուղղակի համաձայնագրի կողմերը պետք է ջենթլմեն լինեն»:

Հարցին՝ Դուք պատրաս՞տ եք ջենթլմեն լինել՝ նա պատասխանեց. «Մենք ոչ թե պատրաստ չենք, գիտեք, դա նույն բանն է, ոնց որ ազնիվ մարդուն հրավիրեն գողերի սխոդկա ու ասեն՝ եկեք համաձայնվենք սրանից հետո, որ այլեւս գողություններով կամ սպանություններով չենք զբաղվելու: Կարա՞ք ինձ բացատրեք՝ ի՞նչ պիտի անի ազնիվ մարդը դրանից հետո, պետք է ասի՝ լավ, ես պատրաստ եմ գալ ու ստորագրե՞լ՝ դրանով ընդունելով, որ ինքը անցյալում նման բան արել է: Ազնիվ մարդը կարո՞ղ է գողերի սխոդկայում ստորագրել չգողանալու պայմանագիր»:

Մեր հարցին՝ այդ դեպքում Դուք ի՞նչ էիք անում ժամանակին միասնական շտաբում այդ նույն մարդկանց հետ, այդ նույն մարդիկ չէ՞ին այնտեղ նստած՝ Հմայակ Հովհաննիսյանի շտաբում՝ նա պատասխանեց. «Բայց մենք նման բան չենք ստորագրել այնտեղ: Ստացվում է, որ մենք պետք է մեր վրա գրավոր պատասխանատվություն վերցնենք չանելու մի բան,որ երբեք չենք արել, չենք անելու եւ որի համար բոլորին քննադատել ենք: Դուք դա նորմա՞լ եք համարում»:

Դիտարկմանը՝ 1995-96-ին արել եք, չէ՞, պարոն Զուրաբյան, նա արձագանքեց. «Կաշա՞ռք, բաժանե՞լ: Նման բան չի՛ եղել»:

Ի տարբերություն ՀԱԿ-ի, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ իրենք կստորագրեն այդ ջենթլմենական համաձայնագիրը եւ կողմ են դրան:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930