Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի երկու ֆրակցիաների ղեկավարների երեխաներն առաջնագծում հանդիպել են իրար». Վահրամ Բաղդասարյան

Ապրիլ 29,2016 13:27

«Սերժ Սարգսյանի խոսքում որեւէ նկատողություն չի եղել: Մենք պարզաբանում ենք խնդրել, ինֆորմացիա՝ սահմանում տիրող իրավիճակի մասին: Իսկ ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված, զգույշ եղեք՝ հաղթանակած բանակի մասին խոսելիս: Խնդրում եմ, տարբերակում մի մտցրեք, թե ովքեր են կռվում,ովքեր չեն կռվում, ամբողջ ազգն է զինվորագրված»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հերքեց, որ միայն սոցիալապես անապահովների երեխաներն են առաջնագծում: Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման մոնիտորինգ ոչ ոք չի արել. «Եթե այդ միջոցով ցանկանում եք խլրտում մտցնել զինվորի եւ ընտանիքների միջեւ՝ դա ձեզ չի հաջողվի: Եթե լինեն պաշտոնական տվյալներ՝ ես դրա մասին կխոսեմ»:

Դիտարկմանը, որ դուք ունե՞ք փաստեր, որ պաշտոնյաների զավակները, հարուստների երեխաները առաջնագիծ են գնում՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ղարաբաղի երկու ֆրակցիաների ղեկավարների երեխաները առաջնագծում հանդիպել են իրար: Իմ հորաքրոջ տղան, հորեղբոր թոռը, բարեկամները առաջնագծում են գտնվում»:

Երբ լրագրողներն ասացին, որ կառավարության նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է ասել, որ առաջնագծում ծառայողների ընտանիքները ինչքան պարտքերի, վարկերի տակ են, ինչ պայմաններում են ապրում՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ԱԺ պատգամավորներն էլ վարկեր ունեն եւ սոցիալական պայմանները կապել սահմանի հետ՝ անընդունելի է համարում:

Նա ասաց, որ անապահով բոլոր ընտանիքները պետության հսկողության տակ են:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930