Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաճիշտը այն կլինի, որ բոլորը ծառայեն բանակում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 29,2016 12:51

Այս օրերին շատ է քննարկվում բանակում բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ծառայության հարցը։ Ավելի ճիշտ՝ չծառայության, քանի որ խոտի դեզի մեջ ասեղը ավելի հեշտ կգտնվի, քան «Եղնիկներում» բարձրաստիճան պաշտոնյայի գավակ։

ՀՀ ՊՆ նախարարը ընդունեց, որ այս հարցում պրոբլեմ կա, որ միայն սոցիալապես անապահով խավի երեխաներն են մեր սահմանում ծառայում, այդ ամենը պայմանավորեց ինչ-որ վերացական բուհերով, դիպլոմներով, գիտական աստիճաններով։

Ափսոս, որ Սեյրան Օհանյանին չեն խնդրել նշել բարձրաստիճան պաշտոնյաների գեթ երկու զավակի, որոնք գիտական ասպարեզում այնպիսի հաջողությունների են հասել, որ նրանց արժեր զինծառայությունից ազատել։ Վստահ ենք՝ պատասխան չէր լինի։ Հո չէ՞ր տալու Լիսկայի զավակի անունը, որը թեպետ օրերս կամուֆլյաժը հագին «հերոսաբար» սելֆի էր եղել Ստեփանակերտում, սակայն ազատված է զինծառայությունից, քանի որ ահավոր կերպով կրծում է գիտության գրանիտը Գորիսի պետական համալսարանում։

Այնպես որ, ամենաճիշտը այն կլինի, որ բոլորը ծառայեն բանակում։ Շեշտում ենք՝ բոլորը, այդ թվում գիտությամբ զբաղվողները, Հայ առաքելական եկեղեցու անվան ներքո բանակից խուսափողները։ Մի խոսքով, որեւէ բացառություն չպետք է լինի։ Եթե կա զինծառայությունից  խուսափելու սողանցք՝ այն պետք է վերացնել

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930