Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպես է պետք խոսել աշխարհի հետ. «Ազգ»

Ապրիլ 29,2016 12:46

Անցյալ շաբաթավերջին Հայաստանը մի նոր մակարդակի բարձրացավ, միջազգային ասպարեզում հայությունը մի մեծ ոստում կատարեց: Ապրիլի 23-ին եւ 24-ին Երեւանում կայացած միջազգային զույգ հավաքները, առաջինը Ցեղասպանությանը եւ տեղահանությանը նվիրված համաժողովը, երկրորդը` մարդասիրության ու կարեկցանքի գնահատման «Ավրորա» մրցանակաբաշխությունը, մեր երկիրը տեղափոխեցին միջազգային այն հարթակ, որտեղից այսօր առաջադեմ մարդկությունն է խոսում, տագնապում, տվայտում ու պայքարում աշխարհում կատարվող վայրագությունների եւ անարդարությունների դեմ:

Եվ, հետեւաբար, այդպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման, հետեւանքների վերացման խնդիրները փաստորեն զետեղվեցին գլոբալ պարունակի մեջՙ հասկանալի եւ ըմբռնելի բոլոր այն մարդկանց համար, որոնք հենց այս պահին կրում կամ պայքարում են ցեղասպանությունների, տեղահանությունների, զանգվածային բռնությունների կանխարգելման ու հետեւանքների վերացման ուղղությամբ:

Մեկ անգամ չէ, որ գրել եմ մեր թերթում կամ ասել ռադիոյով ու հեռուստատեսությամբ, որ նույնիսկ մեր բարեկամ օտարերկրացիները մեղադրելու պես հորդորում կամ հորդորելու պես մեղադրում են մեզ, որ օրակարգի ընդամենը մեկ հարց ունեցող ժողովուրդ ենք: Անշուշտ ցեղասպանությունը, մանավանդ մեր պարագայում, երբ դրան զուգահեռվել է բռնագաղթն ու հայրենազրկումը, որոնք դեռեւս մնում են անպատիժ ու անհատույց, բնավ էլ չի կարող համարվել օրակարգի մեկ հարց, այլ հարցերի մի ամբողջ շղթա, սակայն ստիպված ենք ընդունել, որ աշխարհի հետ խոսելու համար անհրաժեշտ է գործածել նրան հասկանալի լեզու: Բարեբախտաբար դա մեզ համար օտար լեզու չէ, քանի որ մեր ցավը գլոբալ ցավի մասն է կազմում: Չգիտեմ ով է ասել` ուրիշի ցավ չի լինում: Իսկ ցեղասպանությունը, բռնագաղթն ու հայրենազրկումը միայն մեր ցավը չեն, ինչպես որ Սիրիան, Իրաքը, Դարֆուրը, Ռուանդան, Կամբոջիան, Հոլոքոսթը դրանք կրող ժողովուրդներինը չեն միայն, այլ նաեւ մերը:

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930