Արցախյան 4-օրյա պատերազմն իսկապես շատ բան փոխեց մեր երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին կյանքում: Ամեն օր առավոտյան ՀՀ քաղաքացիները սկսում են հարցով՝ թե ի՞նչ կա սահմանից, զոհեր չունե՞նք: Իսկ գլոբալ իմաստով ամենահաճախ տրվող հարցն այն է, թե ի՞նչ լինելու:
Ռազմական գործողությունների հենց առաջին օրից ռազմական ու քաղաքական շատ գործիչներ, լրատվամիջոցներ պնդում էին, որ քանի դեռ մենք հուժկու հակահարված ու հակահարձակում չենք սկսել Ադրբեջանի նկատմամբ, նոր տարածքներ չենք նվաճել, նրանք չեն դադարի արկակոծել ու հրթիռակոծել հայկական սահմանները՝ խախտելով իրենց առաջարկով Մոսկվայում ապրիլի 5-ին կնքված հրադադարի պայմանագիրը։
Արցախը այսքան ժամանակ դեռ հապաղում էր՝ որդեգրելով բացառապես պասիվ պաշտպանվողական դիրքորոշում, որի գերնպատակն էր՝ թույլ չտալ թշնամին մեկ սանտիմետր անգամ առաջ գա։ Բայց Ադրբեջանը շարունակում էր ռմբահարել խաղաղ բնակավայրերը՝ չլսելով հայկական կողմի զգուշացումները՝ խաղաղ բնակիչների գնդակոծումը դադարեցնելու մասին։
Եվ, ահա, արդեն երեք գիշեր է՝ պաշտոնական Արցախը փոխել է տակտիկան եւ առավել հուժկու հակահարված է տալիս Ադրբեջանին։
Կարդացեք նաև
Բայց քանի որ մեր հակառակորդն իր հրետանին տեղակայել է բնակավայրերի մեջ՝ մարդկային վահան սարքելով, ուստի հայկական կողմը ստիպված է լինում արկեր ուղարկել ադրբեջանական բնակավայր, որպեսզի ոչնչացնի Արցախի «գլխին թափվող» պայթուցիկների ակունքը։
Ի պատիվ հայկական հրթիռանետների, որոնք բացառիկ ունակություններ են դրսեւորում ռազմի դաշտում՝ դիպուկ կրակոցներ արձակելով, ադրբեջանական գերթանկարժեք ռազմատեխնիկան ամենօրյա ռեժիմով ոչնչանում է։ Իհարկե, մենք էլ ենք ունենում կորուստներ, բայց համեմատության մեջ նրանց կորուստներն ավելի մեծ են։
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Եվ՞․․․․ հետո․․․ Պարզ չի, որ էդ արհեստական պետության նպատակն էլ հենց հյուծելն ա Հայաստանին՝ «դու ինձ՝ ես քեզ» սահմանային, համարյա, անվերջ հրաձգությամբ։ Ոչ մի բանակցային կողմ, հիմա, լուրջ չի միջամտի՝ թողնելով նախաձեռնությունը կողմերի վրա։ Դա վերաբերվում է թե՛ ռազմական, թե բանակցային։ Հայաստանը կորցրեց ռազմական պահը՝ նետվելով «Մասկվայի» գիրկը։ Կրկնելը կնշանակի բացահայտ հարձակում, բայց էսպես էլ չի լինի՝ ամեն օր զոհ ունենք։ Բացի դա՝ ակնհայտ, բայց դանդաղ, ուրվագծվում ա կոնֆլիկտի կարգավորման ռազմական տարբերակը։