Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Եթե լիներ հզոր տնտեսություն, առավել հզոր բանակ կունենայինք». «Իրատես»

Ապրիլ 29,2016 12:24
Vahagn Xachatryan

Ռազմական գործողությունների վերսկսումը հերթական անգամ ապացուցեց մեր տնտեսության անմխիթար վիճակը։ Շփման գծի թեժ մարտերը նաև հիմք դարձան, որ թիկունքում մարդիկ վերստին բարձրաձայնեն տնտեսական լուրջ խնդիրների մասին։ Եվ ոչ միայն տնտեսության մասին «Իրատեսը» զրուցեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ։

– Ապրիլյան այս գործողությունների ժամանակ խոսակցություններ եղան, թե հայկական բանակը թերզինված է։ Մինչ այս Հայաստանում ցանկացած խնդիր դիտարկելիս, դրա լուծմանը գումարներ հատկացնելու համար մշտապես պատճառ էր ներկայացվում այն, թե մենք ունենք առավել կարևոր հարց՝ ղարաբաղյան հիմնախնդիրը։ Ծանրակշիռ փաստարկ էր՝ բոլոր միջոցները պետք է տրամադրել պաշտպանական ոլորտին։ Մինչդեռ այս օրերին պարզվեց, որ անգամ այդ ոլորտին տրված ֆինանսները բավարար չեն եղել, քանի որ ունենք զինամթերքի պակաս։ Ի՞նչ է ստացվում. չկան գումարներ ու կան բազմաթիվ խնդիրնե՞ր։

– Զինատեսակների առումով կարծում եմ, պետք է վերանայել ադրբեջանական բանակի և հայկական բանակի ֆինանսավորումը։ Խոսքը բյուջեով նախատեսված գումարների մասին է, որից ելնելով պետք է գնահատել մեր հնարավորությունները։ Գումարներ շատ կլինեին, եթե ունենայինք ավելի մեծ տնտեսություն։

Հարցին պետք է մոտենալ այս դիտանկյունից։ Եթե լիներ հզոր տնտեսություն, առավել հզոր բանակ կունենայինք։ Պարզապես առայժմ դեռ այս խնդիրներին անդրադառնալու պահը չէ, հարմար ժամանակ պետք է անդրադարձ կատարել այն հարցերին, թե որքա՞ն նպատակահարմար են ծախսվել անգամ այն քիչ գումարները, որոնք տրվել են այս ոլորտին։

Իմ հարցադրումն այն է՝ ինչո՞ւ այսօր մենք պետք է ունենայինք այսպիսի տնտեսություն, ինչո՞ւ տնտեսապես ավելի հզոր չպետք է լինեինք։ Բոլոր ոլորտների չկայացվածության պատճառը կառավարման համակարգն է, որը երկրի զարգացմանը խոչընդոտում է։ Ցանկացած պահին այս հարցը պետք է օրակարգային դառնա, համակարգը պետք է փոխվի։ Սրա համար ոչ թե տնտեսական մեթոդներ են պետք, այլ քաղաքական կամք, որոշում։

Այսօր ընտրական օրենսգիրք է քննարկվում, որն անմիջական առնչություն ունի տնտեսության հետ։ Սրանով է պայմանավորված, թե տնտեսությունն ինչպես է ձևավորվում։ Եթե իշխանության ձևավորման մեջ շատ մեծ մասնակցություն ունենան ժողովուրդը, քաղաքական ուժերը, ոչ թե իշխանությունը՝ իր հովանավորյալներով, ոչ լեգիտիմ ինստիտուտները (թաղային հեղինակությունները, խուժանը), ֆինանսները, տնտեսական զարգացման հեռանկարներ կունենանք։

Ընտրական նոր օրենսգրքի այս փուլում իշխանությունը նորից գնում է հին մեթոդներով վերարտադրվելու ճանապարհով։ Եթե այս գիտակցումը չվերանա, մեզանում ոչինչ հնարավոր չի լինելու փոխել։

 

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930