Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը չափազանց թանկ է նստում Հայաստանի ու ԼՂՀ-ի վրա. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 29,2016 11:55

Սոցցանցերի արձագանքը՝ իշխանությունների կողմից ազատագրված հողերը Ադրբեջանին հանձնելու ակնարկներին, չափազանց կոպիտ են՝ մամուլում մեջբերելու համար։

Սակայն ԼՂՀ ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանի արձագանքը մեջբերելուն ոչինչ չի խանգարում, լրագրողներին նա ասաց բառացիորեն հետեւյալը. «Այն մարդիկ, որոնք խոսում են գրավյալ կամ չգիտեմ այլ անունով տարածքների մասին եւ խոսում են մի թիզ հող հետ տալու մասին, պիղծ հայեր են»։

Լրագրողի հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունները որոշեն հանձնել ազատագրված տարածքները, Ղարաբաղն ինչպե՞ս կարձագանքի, հնչեց այսպիսի պատասխան. «Մեր նախագահի կողմից արդեն հայտարարություն եղել է, իսկ այդ փակագծում եղածները պարզեք ՁԵՐ (ընդգծումը մերն է.-Լ.Ա.) իշխանությունների հետ միասին»։

Ի դեպ, երեկ հրապարակվեց ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը. «Առանց Արցախի հանրապետության մասնակցության անհնար է այս հիմնախնդիրը լուծման արժանացնել։ /…/Վերադարձ անցյալին չի լինելու, այդ թվում եւ՝ հողերի հետ կապված։ Լիազորությունները հողերի հետ կապված վերապահված է միայն ու միայն ժողովրդին»։

Համաձայնությունը Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ, ըստ տրամաբանության, պետք է կատարյալ լինի եւ հետոյին հարցեր չթողնվեն։

Պատերազմը չափազանց թանկ է նստում Հայաստանի ու ԼՂՀ-ի վրա։ Հայաստանի իշխանություններն իրենց չեն կաշկանդում մտածել՝ ի՞նչ հետեւանքներ ունի 18-20 տարեկան երիտասարդներին առաջնագծում պահելը՝ հետմահու նրանց հերոսությունների մասին «Օջախ» ռեստորանում խնջույքի սեղանի շուրջ պատմելով։ Գենոֆոնդի, այդ երիտասարդների անձնական երջանկության իրավունքի մասին չհիշելը ոչ գրագետ եւ անհեռատես մարտավարություն է։ Հատկապես եթե օրենքի ուժ ստանա ուսանողների տարկետման իրավունքի վերացումն ու 18 տարեկան բոլոր երիտասարդները մեկնեն պարտադիր ծառայության։

 

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930