Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարածք հանձնողներին ոչ միայն պետք է դուրս շպրտել, այլեւ՝ գնդակահարել». Փոստանջյան

Ապրիլ 29,2016 11:47

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ սպառազինության գնման համար այս պահին բյուջեում գումար չկա, առաջին գումար ներդրողը պետք է լիներ Սերժ Սարգսյանը եւ առաջին մուտքը իր կողմից պետք է լիներ՝ 100 մլն դոլար: Եթե մյուսներն էլ իրենց գումարները դնեին՝ կունենայինք նորմալ սպառազինություն. «Այս մարդկանց ձեռքում կուտակվածը մեր երկրի հարստությունն է»:

Մեր հարցին՝ երեկ ՀՀԿ-ականները բուռն արձագանքեցին Ձեր ելույթին, Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ անբարոյական է շահարկել զինվորների թափած արյունը, Դուք ինչպե՞ս եք արձագանքում այդ ամենին՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ինքը երեւի լավ չի հասկացել, ես ասել եմ ցավալի իրականությունը, որն այսօր գոյություն ունի: Այսօր ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորողը եղել է մեր հայ զինվորը՝ 20 տարեկան, որ կանգնած է առաջին գծում եւ իր հերոսության շնորհիվ է, որ կարողացել ենք վտանգը ինչ-որ չափով հեռացնել: Ըստ նրա, պաշտոնյաներն իրենց տեղում չեն եղել, իսկ առաջին տեղում չլինողը Սերժ Սարգսյանն է»:

Մեր հարցին՝ երեկ նաեւ Ձեր ելույթում ասացիք, որ Արցախում դուռ են շխկացրել Սերժ Սարգսյանի երեսին, դա փոխաբերակա՞ն իմաստով ասացիք, թե՞ իսկապես նման պատմություն կա եւ շխկացրել են՝ նա պատասխանեց. «Դա իրականություն է: Արցախի հայտարարությունները միանշանակ փաստում են, որ այն անձինք, որոնք խոսում են որեւէ տարածքի հանձնման մասին, դրանք դավաճաններ են եւ դրանց ոչ միայն պետք է դուրս շպրտել, այլեւ՝ գնդակահարել; Նրանք ենթակա են գնդակահարման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. էլի անհարմար բան ստացվեց….

  2. Արմեն says:

    Յա, հիմա էլ հայրենասեր ենք խաղում:

  3. Hovik says:

    Մի հարց Զարուհի Փոստանջյանին,
    Դու ինչպես ես օգնել մեր զինվորներին? դե ասա ինչով որ գոնե քեզ էլ հավատանք․

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930