Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը պաշտոնյաների աշխատավարձը սիրով բարձրացնում է, հասարակ քաղաքացունը՝ ոչ. «Հրապարակ»

Ապրիլ 29,2016 11:42

Կառավարությունը երեկ մերժեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկը նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին։ Նախագծով պատգամավորն առաջարկում էր 10 հազար դրամով բարձրացնել 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձը՝ դարձնելով այն 65 հազար։

Կառավարությունն իր մերժումը հիմնավորել է պետական բյուջեի վրա բեռի ավելացմամբ։ Զարմանալիորեն, ոչ թե 10 հազարով, այլ մի քանի հարյուր հազարով նույն այդ կառավարության անդամների՝ նախարարների եւ ԱԺ պատգամավորների աշխատավարձի բարձրացումը բյուջեի բեռը չի ավելացրել։

Այսօր մեր պատգամավորներն ու նախարարները ստանում են նվազագույնը 500 հազար դրամ եւ ավել աշխատավարձ։ Պաշտոնյաների մեջ մի զգալի մաս կա, որոնց աշխատավարձը մեկ միլիոնի է հասնում։

Ի դեպ, ոչ հեռավոր անցյալում կառավարությունը բարձրացրեց նաեւ դատավորների աշխատավարձը՝ կրկին միլիոնի հասցնելով։ Այդ քայլով ուզում էին դատական համակարգում կոռուպցիայի դեմն առնել։ Բայց մոռացել էին, որ մեր դատավորների ախորժակն ուտելիս է բացվում, եւ աշխատավարձի բարձրացումն իրենց վերցրած կաշառքների հետ որեւէ կապ չունի։

Այս նախագծի ընդունմամբ կառավարությունը սոցիալական արդարությանն ուղղված եւս մեկ քայլ կաներ, ձեռքի հետ էլ ինքն իրեն PR կաներ, ժողովրդի աչքը կմտներ, բայց Հովիկ Աբրահամյանը չցանկացավ ուրիշի դափնիները կիսելու ճանապարհով։ Չի բացառվում՝ մեկ ամիս հետո իրենք 5000-ով աշխատավարձի բարձրացման նախագիծ բերեն, անցկացնեն, հետո աշխարհով մեկ անեն, թե տեսեք՝ ոնց ենք մտածում ժողովրդի մասին։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930