Ամերիկյան հանրահայտ The Daily Caller պարբերականը ծավալուն անդրադարձ է հրապարակել Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության և մեր հարևան պետությունների մասին։
Հայտնի լրատվամիջոցի էջերում տեղ գտած հոդվածի սկզբնական հատվածում մանրամասն ներկայացվում է Ռուսաստանի Դաշնության ազդեցության գործոնը Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վրա, որից հետո հոդվածագիրը պնդում է, որ ապակողմնորոշիչ կլինի պնդումը, թե Հայաստանը արևմտամետ և ժողովրդավարական երկիր է։
Վերլուծականի հեղինակը Հայաստանի քաղաքական, տնտեսական և դիվանագիտական կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից համարում է խորը թյուրիմացություն անկախ պետություն կառուցելու գործում։
Հայ-իրանական հարաբերությունների անդրադարձի շրջանակներում նշվում է, որ Իրանին դուր չեն գալիս Ադրբեջանի ջերմ հարաբերությունները Իսրայելի և ԱՄՆ-ի հետ, և այդ ամենն անդրադառնում է նաև հայ-իրանական և հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, և Իրանը որոշակի աջակցություն է ցուցաբերում Հայաստանին։ Հոդվածագիրը պնդում է նաև, որ Հայաստանն ավելի լավ հարաբերություններ ունի մուսուլմանական Իրանի, քան քրիստոնյա Վրաստանի հետ։
Կարդացեք նաև
Հայաստանի և մեր հարևանների մասին վերլուծականի մեջ նշվում է, որ Հայաստանը սպառնալիք է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի համար միայն այն պատճառով, որ մեր երկրում է գտնվում ռուսական ռազմաբազան և սա չի կարող անհանգստության պատճառ չդառնալ Արևմուտքի և Թուրքիայի համար։