Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգություն խմբակցության անդամները սպասարկում են Սերժ Սարգսյանի շահը». Զարուհի Փոստանջյան

Ապրիլ 29,2016 11:33

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Ընտրական օրենսգրքի քվեարկությանը. «Փաստորեն, Գալուստ Սահակյանը խախտեց ԱԺ կանոնակարգ օրենքը եւ նրան օգնեցին տիկին Նաղդալյանը եւ պարոն Շարմազանովը: Ես ուզում էի «Ժառանգություն» կուսակցության կարծիքը հայտնել, որ մենք դեմ ենք քվեարկում: Այն անձինք, որոնք «Ժառանգություն» խմբակցությունում են, չեն ներկայացնում «Ժառանգության՞ կարծիքը եւ փաստորեն սպասարկում են Սերժ Սարգսյանի շահերը, որն արտահայտվեց իրենց քվեարկություններով»:

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ մեզ սպասում են լայնածավալ ռազմական գործողություններ, իսկ դա նշանակում է, որ ՀՀ դիվանագիտությունը ձախողել է. «Պաշտոնական հայտարարություն արվեց Արցախի եւ ՀՀ արտգործնախարարության կողմից, որ Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ին եւ չեղարկում է 1994-ի զինադադարի պայմանագիրը, որի կողմեր էին ՀՀ-ն, նաեւ Արցախը: Սա ուղերձ է, որ նա շարունակելու է լայնածավալ պատերազմական գործողություններ: Սրան պետք է տրվեր քաղաքական պատասխան, պետք է մենք անմիջապես ունենայինք ՀՀ-ի կողմից ճանաչված Արցախի հանրապետություն, մենք դա չենք արել, նորից ձախողում ենք: Այդ ձախողումը դավաճանություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930