Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ. «ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը ներկայացված է եղել բավականին բարձր՝ խորհրդականի, մակարդակով»

Ապրիլ 29,2016 11:16

«Առավոտ»-ի խնդրանքով անդրադառնալով «Պաշտոնանկ անելու հերթը դեսպաններին է». քաղաքագետը՝ Սերժ Սարգսյանին» հրապարակման մեջ՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանի Ռուսաստանում ՀՀ դեսպանության դեմ հնչեցրած մեղադրանքներին, ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ասաց. «Նախ նշեմ, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը պարոն Համբարյանի կողմից նշված գիտաժողովի մասնակցության հրավեր չէր ստացել: Այնուամենայնիվ դեսպանությունը ներկայացված է եղել բավականին բարձր՝ խորհրդականի, մակարդակով։

Կարող ենք ենթադրել, որ հավանաբար, քննադատողը չի տիրապետում դիվանագիտական աստիճանակարգին և դիվանագիտական ծառայության պաշտոնների բարձր ու ցածր մակարդակների մասին նրա տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

Համաժողովին ունեցած իր ելույթում դեսպանության խորհրդականը համապարփակ և ամբողջական կերպով ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին իրականացրած ծավալուն ռազմական գործողությունների, դրա հետևանքների, դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ։

Պարոն Համբարյանի բողոքը իր կողմից նշված գիտաժողովին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մասնակցության վերաբերյալ առավել զարմանալի է դառնում, քանի որ, ըստ դեսպանության խորհրդականի, ինքը՝ Համբարյանը, մոտեցել է հայ դիվանագետին և դրական է գնահատել ելույթը։

Ինչ վերաբերում է Գագիկ Համբարյանի պնդումներին, որ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը «հայերի համար ընդամենը բիզնես ոլորտ է» և իր բնորոշմամբ «ժամկետանց անձնագրեր փոխարինող թղթեր են ծախում», ապա թողնելով դրանք առանց մեկնաբանության, կհավելեմ, որ վերադարձի վկայականների տրամադրումը ցանկացած պետության դիվանագիտական ներկայացուցչությունների հյուպատոսական ծառայության հիմնական գործառույթներից է։ Առավել մանրամասն այդ կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գագիկ Համբարյան says:

    Հարցը միայն տիկին Բաբայնի ելույթից գոհունակությունը չէ…Հարցը դեսպանատան աշխատանքային ոճն է …Իմ կարծիքով,Դուք շատ լավ հասկանում եք ես ինչ նկատի ունեմ…Ինչ վերաբերվում է փոխդեսպանի և դեսպանի խորհրդականի դիվանագիտական աստիճանակարգին,ապա շատ լավ կլիներ ասեիք,թե որն է բարձր՝փոխդեսպանը ,թե՝դեսպանի խորհրդականը…

  2. Գագիկ Համբարյան says:

    Ինչ վերաբերվում է տիկին Բաբայանի ելույթին,ապա ասեմ,որ նա գրեթե կրնկեց մեզ շատ ծանոթ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը…Գոհունակությունը մի փոքր ճոխ է ասված…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930