ԱՄՆ նախագահի նստավայրում՝ Սպիտակ տանը, այդ երկրի ղեկավար Բարաք Օբաման հանդիպում է ունեցել Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի շարք ուսանողների հետ, որի ընթացքում խոսել է տարբեր թեմաներից։ Այս մասին հաղորդում է The Newspapers-ը։
ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը ներկա ուսանողներից մեկը հարցրել է Օբամային, թե արդյոք նախագահը պատրաստվո՞ւմ է որոշ քայլեր ձեռնարկել, որպեսզի հասարակության մեջ կրկին արթնանա հավատը ժողովրդավարության հանդեպ, ավելացնելով, որ հասարակական վերջին հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի բնակիչների շուրջ կեսը վստահություն չի ցուցաբերում երկրի ընտրությունների հանդեպ և կարծում է, որ դրանց արդյունքում որոշակի մեքենայություններ են կատարվում։ Հնչեցված հարցին ի պատասխան Օբաման ասել է, որ ինքը փորձում է այդ քայլերը ձեռնարկել ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելու օրվանից ի վեր և հավելել է. «Որևէ այլ կարծիք լինել չի կարող այն մասին, որ ժողովրդավարությունն ԱՄՆ-ում չի գործում այնպես, ինչպես պետք է գործի»։
ԱՄՆ նախագահ Օբամային խնդրել են ասել նաև, թե որն է իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Իր ունեցած ձեռքբերումների շարքում նախագահ Օբաման առանձնացրել է ԱՄՆ-ի առողջապահության ոլորտում գրանցված հաջողությունները, 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարումն ու վերջում կեսկատակ ավելացրել է, որ իր կյանքի ամենակարևոր ձեռքբերումը իր երկու աղջիկներին մեծացնելն է, որոնք դարձել են իր կնոջ՝ Միշելի օգնականները։