Հայաստանի կառավարությունը քննարկում է թուրքական ապրանքների Հայաստան ներկրումը սահմանափակելու հարցը: Կառավարությունը, փաստորեն, գտել է քառօրյա պատերազմից հետո Հայաստանի տնտեսության համար ամենակարևոր խնդիրը՝ սահմանափակում ես թուրքական ապրանքների ներկրումը, և ամեն ինչ ընկնում է իր տեղը: Սա հենց այն է, ինչ հայաստանյան հասարակությունը սպասում էր հայրենի կառավարությունից:
Քառօրյա պատերազմից հետո կամ ավելի ճիշտ՝ շարունակվող պատերազմին զուգահեռ Հայաստանը կանգնած է տնտեսական պատերազմի հրամայականի առաջ: Զինվորների և սպաների սահմանային խիզախությունն ու հերոսությունները պահանջում են նույնը տնտեսական դաշտում: Եվ ահա կառավարությունը խիզախել է և մտածում է թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը: Լավ, թող սահմանափակեն, սա չէ խնդիրը: Խնդիրն այն է, թե ինչով է զբաղված կառավարությունը:
Պատերազմական այս օրերին կառավարությունից չենք լսում որևէ հակակոռուպցիոն նոր նախաձեռնության, որևէ ոլորտում հակամենաշնորհային նախաձեռնության, Հայաստանում ներդրումային միջավայրի գրավչության, տնտեսական ազատությունների ընդլայնման և այդ միջոցով հասարակական ստեղծագործական պոտենցիալի դրսևորման նոր հնարավորությունների ձևավորման նախաձեռնությունների մասին, չենք լսում տեղեկություն այն մասին, որ կառավարությունը մտածում է կոնկրետ խրախուսել նոր գաղափարներ տարբեր ոլորտներում: Կառավարության համար այդ ամենը էական չէ, հրատապ չէ:
Հրատապ է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումների հարցը: Սա ցուցիչ է, կառավարության ադեկվատության, տնտեսական քաղաքականության պատասխանատուների ադեկվատության ցուցիչ: Տնտեսական քաղաքականությունը չի սիրում ուռա-հայրենասիրական պոռթկումներ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում