Այս օրերին, երբ Արցախի պաշտպանության բանակը զսպիչ ու պատասխան գործողություններ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում, ադրբեջանական մամուլը շարունակում է մի շարք տվյալներ հրապարակել, թե ինչ վնասներ և հետևանքներ են առաջացնում հայկական բանակի ձեռնարկած գործողությունները այդ երկրին։
Արցախի ՊԲ բանակի պատժիչ գործողությունների և դրանց հետևանքների մասին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը (առավել ինտենսիվորեն մինչև առավոտյան 04:00) հայկական ԶՈւ-ն ռազմական գործողություններ է իրականացրել Թարթարի և Աղդամի շրջանի ուղղությամբ, որի հետևանքով տուժել են Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքներն ու քաղաքացիական որոշ շրջաններ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերը նշված գործողությունների արդյունքում սպանվել է 1, վիրավորվել 8 ադրբեջանցի, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայկական բանակի պատժիչ գործողությունների հետևանքով տուժել է նաև Աղդամի անասնապահական ֆերմաներից մեկը։ Հայկական բանակի հասցրած հարվածների արդյունքում սատկել է խոշոր եղջերավոր 11 անասուն, ևս 19-ը տուժել է։ Անասունների խմբաքանակը Ադրբեջան էր բերվել Գերմանիայից։
Կարդացեք նաև
Կրկին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պաշտպանության բանակի ձեռնարկած զսպիչ գործողությունների արդյունքում տուժել են նաև վերը նշված շրջանների քաղաքացիական ենթակառուցվածքները։ Մասնավորապես՝ Ադրբեջանի Կրթության նախարարությունը հայտարարել է, որ ռազմական գործողությունների հետևանքով այդ երկրի մի քանի դպրոցներում դասերը հետաձգվել են։
Հայկական բանակի պատժիչ գործողություններին անդրադարձել է նաև այդ երկրի բնապահպանության և բնական պաշարների նախարարը։ Այցելելով հայ-ադրբեջանական սահմանամերձ բնակավայրեր՝ նախարար Բագիրովը տեղեկացել է , որ հայկական բանակի գործողությունների արդյունքում 2 տուն լուրջ վնաս է կրել, մեկն էլ կարիք ունի լուրջ վերանորոգման։
Քաղաքացիական ենթակառուցվածքների առումով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, առավել տուժել է Աղդամի շրջանը։ Հարևան երկրի ԶԼՄ-ների հրապարակած տվյալների համաձայն, պատկերը հետևյալն է՝ Աղդամում ոչնչացվել է 12 տուն, 1 խանութ, 1 տուն հրդեհվել է, 59-ը տարբեր աստիճանի վնասներ են կրել և վերանորոգման կարիք են զգում։
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ Թարթառի շրջանում հայկական բանակի իրականացրած գործողությունների արդյունքում վնասվել է 58 տուն՝ ընդհանուր առմամբ 10 բնակավայրում։
Տեսանյութը վերաբերվում է հայկական հրետակոծություններին Աղդամում