Երբեմն վեճ է առաջանում՝ ո՞ր եզրույթն է ճիշտ` «ազատագրված տարածքներ», «գրավյալ տարածքներ», «անվտանգության գոտի»: Ինձ թվում է՝ հրապարակախոսական, լրագրողական տեքստում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց ճշգրիտ իրավական եւ քաղաքական եզրն է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածք»: Այո, մենք պաշտոնապես չենք ճանաչել այդ պետությունը` չնայած, կարծում եմ, այդ ժամանակը մոտ է: Բայց հոգեբանական, հասարակական մակարդակով մենք պետք է հասկանանք, որ դա կայացած պետություն է, որի ժողովուրդն ու իշխանությունն են որոշում իրենց տարածքի բախտը: Դա քարոզչական հնարք չէ, ոչ էլ ինչ-որ քմահաճույք` սա պարզ պրագմատիզմ է, որով անհրաժեշտ է առաջնորդվել:
Եվ, հետեւաբար, երբ մենք Երեւանում նստած՝ քննարկում ենք` ինչ տալ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, ինչ է պետք վերցնել եւ այլն, պետք է հաշվի առնենք, որ տվողը, վերցնողը եւ կարգավիճակ որոշողը մենք չենք:
Արցախի պետությունն ունի Սահմանադրություն, որով խնդրո առարկա շրջանները պատկանում են իրեն, եւ, ի դեպ, ունեն իրենց հայկական անունները: Ես կամ Լավրովը, կամ Օբաման, կամ որեւէ այլ անձ ոչ ֆիզիկապես, ոչ բարոյապես, ոչ էլ իրավական առումով չենք կարող արցախցիների փոխարեն որոշել ոչ միայն այդ շրջանների, այլեւ դրանց կես մետրի ճակատագիրը: Եթե որեւէ մեկը մեզ ասի՝ տվեք Մարալիկը Ֆինլանդիային, որպեսզի լավ ապրեք, մենք ինչպե՞ս ենք ընկալելու այդ առաջարկը: Այնպես որ՝ առաջարկում եմ «տալ-չտալու» մասին բոլոր երեւանյան խոսակցություններն ավարտել: Եթե ԼՂՀ Ազգային ժողովում երբեւէ նման հարց քննարկեն, այն ժամանակ էլ կմեկնաբանենք:
Ես ոչ ազգայնամոլ եմ, ոչ ռազմատենչ եմ, ոչ էլ, առավել եւս՝ ռասիստ: Ես չեմ կարծում, որ մենք՝ հայերս, որեւէ ազգից «ավելի լավն ենք»: Ես ուզում եմ, որ մենք ադրբեջանցիների հետ խաղաղ ապրենք: Ինչպե՞ս է դա հնարավոր այսօր, երբ հարեւան պետությունը նպատակ է դրել Արցախի հայերին ցեղասպանության ենթարկել, եւ դա առանձնապես չի էլ թաքցնում՝ իր վարքով եւս մեկ անգամ «ընդգծելով» դա ապրիլի սկզբին: Դա հնարավոր է միայն Ադրբեջան պետությանը ուժգին ռազմական հարվածներ հասցնելով, այնպիսի հարվածներ, որոնք կստիպեն Ադրբեջանի ղեկավարությանը զգալ պատերազմի վտանգավորությունը: Մենք չենք կարող, նույնիսկ տեսականորեն, Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով, չենք կարող Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկել: Բայց Արցախի Պաշտպանության բանակը բոլոր հայերի օգնությամբ կարող է ստեղծել ճակատում այնպիսի վիճակ, որ Ադրբեջանը ԼՂՀ-ից (հե՛նց ԼՂՀ-ից) կրկին խաղաղություն խնդրի եւ մի քանի ամսով կամ մի քանի տարով հանգստանա:
Կա՞ խաղաղություն հաստատելու այլ ճանապարհ: Դիմել համանախագահներին, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային, որ սանձեն Ադրբեջանի ագրեսիան եւ թույլ չտա՞ն հայերի նոր ցեղասպանություն: Այդ ամենը մենք արդեն մի քանի անգամ անցել ենք:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթէ ամբողջ Արցախն ալ ետ տանք իրենց, նորէն խաղաղութիւն չի լինելու: անկէ ետք եւս, տակաւին մեզ պատժելու են, անցած տարիներին անոր վերատիրացած ըլլալնուս համար…
Եօթը դարերու ընթացքին, մի անգամ միայն կարողացել ենք անկուշտ գազանի արիւնոտ դունչից մի պատառիկ հայկական հող ետ առնել… Չեն ներեր մեզի…
Հետեւաբար, ըստ խաղաղամոլութեան տրամաբանութեան, պէտք է որ մենք նաեւ զղջանք, խորապէս ափսոսանք, որ անմտութիւնը ունեցեր ենք այդ տարածքաշրջանը ազատագրելու: Վա՛յ մեզ, անխելքներ… Տեսա՞ր, ինչ եղաւ (ոնց որ կ’երգէ այդ միւսը…)
Պարզ է թէ միայն մեր զինվորները եւ իրենց ռազմական ու քաղաքական ղեկավարները հասկցած են կացութիւնը: Եւ կատարում են պէտք եղածը:
Մնացեալներս, ամէն մի օր, մի տարբեր բան ենք խորհում, զգում… Մենք զմեզ տեւաբար հակասում…
Շուարած, մոլորեալ վիճակ:
Յ.Գ. Այո, կեցցե՛ն նաեւ զինվորների քաղաքական ղեկավարները: Այլեւս կատարեալ անհեթեթ դարձաւ այն մտայղացումը թէ ամբողջ բանակը ինքն իրեն, ինքնաբուխ եւ ինքնագլուխ կերպով կատարեց ամէն ինչ որ կատարեց: Եւ նաեւ ինքն իրեն, առանց որեւէ հանգամանաւոր կազպակերպութեան, տակաւին դիմադրում է – կամ ել անում է ինչ որ անում է, ձեռքերնին դալար – :
ձեր ըսածը սխալ կը գտնեմ։ Ճիշտ է անցեալ դարերու ընթացքին, զօրաւարը պարզապէս զինուոր պիտի ունենար եւ կըլլար բանակ։ Այսօր ոչ զինուորը եւ ոչ ալ իրենց քաղաքական մարմինները որեւէ արժէք ունին եթէ երկիրը իրենց տեխնոլոկիապէս չի կրնայ պահել։ Զինուորի ոքին միայն աղուոր բան է։ բայց մէկ ռումբով վերջերնին կու գայ։ Մենք պէտք է որ կրթական հաստատութիւն մը ունենաք որ կրնայ երկու երեք հարիւր տարբեր մասնագիտական բաժիններ ունենայ որ կրնանք սարքեր կառուցենք որ մեր առջեւ դրուած խնդիրները լուծենք։ Այսօրուայ զինուորը միայն բանակին մէկ մասն է։ Ժամանակակից բանակ պէտք է հասկնաք առջեւը զինուոր ետեւը ճարտարագէտ։
Հաճոյքով կ’ընդունիմ մասնագիտական ճշդումդ, ominac,
որովհետեւ, ուրեմն… աւելի լա՛ւ,
կը նշանակէ թէ՝ տեխնոլոկիապէս ալ, եւս ու նաեւ, լաւ վիճակի մէջ է մեր Ազգային Բանակը:
Այլապէս, կարելի չէր ըլլալ դիմադրել այդ սոսկալի յարձակման, եւ դիմագրաւել շարունակվող կացութիւնը:
Պարզապէս մատնանշում եմ թէ, ներքաղաքական ճղճիմ «կէտեր շահելու» միտումով, ոմանք այլեւս ծիծաղելի չափով տարրանջատում են զինվորը, եւ մնացեալ երկիրը, ներառեալ Պետութիւնը – թէկուզ տակաւին ոչ լիովին կազմված վիճակում – : Կարծես թէ զինվորը զուտ օդից իջած, օդից կախված եւ բացարձակապէս անջատ իրականութեան մը մէջ գոյացած ու գործող էակ մը լինի…
== Դա հնարավոր է միայն Ադրբեջան պետությանը ուժգին ռազմական հարվածներ հասցնելով, այնպիսի հարվածներ… ==
Այո՛, սակայն միայն որպես մարտավարական անհրաժեշտ գործողություն…,
== Կա՞ խաղաղություն հաստատելու այլ ճանապարհ: ==
Իհա՛րկե կա՝ լինել բոլոր առումներով ուժեղ, զարգացած երկիր, ինչի ներուժը միշտ ունեցել ենք և էլի ունենք, բայց…
Տեսնենք, թե ինչ է կատարվում մեր ՛՛հիվանդոտ՛՛ սահմանադրության երաշխավորի՝ Ընտրական օրենսգրքի հետ: Պարզվեց, որ ՛՛քյառթուիզմի՛՛ առաջնորդն ու նրա մոտ 100-ի հասնող հավատարիմ զինակիցները ոչ մի դաս չեն առել վերջին իրադարձություններից, այլ հակառակը՝ մարդկային և նյութական հսկայական ռեսուրս վատնելով՝ փորձում են իշխանության թամբի վրա մնալու իրենց հնարավորությունը հավերժացնել:
Ասում են՝ Աստված, որ ուզում ա մեկին վնաս տա, նախ խելքն ա առնում…
Միանշանակ է, որ մեր սահմանները սկսում են այնտեղից, որտեղ մեր զինվորն է կանգնած, որի իրավական հիմնավորումը Արցախի սահմանադրությունն է: Համամիտ լինելով պարոն Աբրահամյանի կողմից նշված մտքերին, նշեմ միայն, որ սպասվելիք կամ հաստատվող խախաղությունը երբևէ տևական բնույթ չի կրելու և պահպանվելու է այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին ի վրա կրելու և զգալու է վերջին հակահարվածի ուժգնությունն ու հետևանքները: Հակառակորդի այս վերջին ոտնձգությունը ոչ միայն պայմանավորված էր նրա կողմից ձեռք բերված ժամանակակից զենք-զինամթերքով, ԱԹՍ-ներով, այլև մեր երկրի ներսում տիրող իրավիճակներով` անհեռանկարային կառավարման համակարգ, գեներալ-օլիգարխներ, ՊՆ և ԳՇ պետ – օլիգարխներ և նմանատիպ այլ հարցեր:
Այս իրավիճակից դուրս գալու համար առաջին հարվածը հասցվեց ՊՆ-ին, ընդամենը երեք գեներալ ազատվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից, որը սակայն առավել նման է հետևանքի դեմ պայքարի, քան առկա խնդիրների պատճառների վերացման: Ակամա հարց է առաջանում, եթե ԳՇ պետին ենթակա երկու կարևորագույն կառույցների ղեկավարները թերացումների համար ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, ապա ինչու իրենց ղեկավարը չի ազատվում կամ հրաժարական չի տալիս, եթե Պ նախարարի ենթակա Ա.Միրզաբեկյանն ազատվում է, ապա ինչու ինքը պատասխան չի տալիս: Ի վերջո, ովքեր պետք է հսկողություն իրականացնեին պաշտոնանկ արված գեներալների կողմից ղեկավարված կառույցների նկատմամբ, եթե ոչ ԳՇ պետն ու Պ նախարարը: Նշված կառույցներում տարեկան մի քանի անգամ ստուգումներ են իրականացվել և համոզված եմ, որ արդյունքները բավարար են համարվել: Հենց այս ստուգումները դրական արդյունքներն էլ վկայում է այն մասին, որ ՊՆ-ում կան շատ լուրջ և արատավոր երևույթներ, որոնց գոյության պատճառը պաշտոնանկ արված գեներալները չեն: Այնպես, որ հարցերն առավել քան շատ են, իսկ կայացվող որոշումները անհասկանալի:
Իրականում մեր բանակի հզորությունը պայմանավորված է մեր հերոս զինվորներով ու հրամանատարներով, որը չսասանելու համար հարկավոր է ճիշտ և իրավիճակին համահունչ կադրային քաղաքականություն վարել:
՝Ես ոչ ազգայնամոլ եմ, ոչ ռազմատենչ եմ, ոչ էլ, առավել եւս՝ ռասիստ: Ես չեմ կարծում, որ մենք՝ հայերս, որեւէ ազգից «ավելի լավն ենք»:՝
Ոչ մի վատ բան չկա ազգայնամոլ լինելուց կամ սեփական ազգն ուրիշ ազգերից վեր դասելուց, խնդիրն այն է, որ դա կարող են անել միմիայն մակարդակով մարդիկ՝ մտավորականները, իսկ անմակարդակները նշանակվում են այդ մտավորականների տեղը, որպեսզի փչացնեն ազգային առաջընթացը: Եթե երեխան ասում է, որ իր մայրն ամենալավ մայրն է աշխարհում, դա առողջ երեխա է, իսկ եթե այդ երեխան ասենք բացի իր մորից բոլոր մայրերին վերացնում է, դա արդեն հիվանդ երեխա է: Էդ հիվանդներն են վտանգավոր, երբ պաշտոններ են ձեռք բերում, էդ ախմախներն են վտանգավոր, երբ երեխային բանակ են կանչում իր պարտքը կատարելու, իսկ պաշտոնյաները չեն հետաքրքրվում, թե ինչ պայմաններում են ապրում ապագա հերոսները:
՝… երբ հարեւան պետությունը… ՝
Քոչվորից ի՞նչ հարեւան, եթե ինչ որ մեկն եկել է տունդ գրավել է, կա երկու տարբերակ՝ եթե քոչվորը քեզնից ուժեղ է, դու ես դառնում իրա նման քոչվոր ու գնում ուրիշների մոտ ապրելու անկյուն փնտրում, իսկ եթե դու ես ուժեղ, դուրս ես շպրտում էդ քոչվորին քո տնից ու ուղարկում իր հայրենիքը, օգնելով քեզ նման տեղացիներին նույնպես ազատվել էդ քոչվորական ախտից: Աշխարհը երկու հակամարտող ճամբարներից է բաղկացած՝ տեղացիների բանակն ընդդեմ քոչվորների բանակի: Քոչվորին պետք է ստիպել սիրել իր իսկական հայրենիքը:
Մէյ մը որ այդ ժապաւէնը տեսնէք թէ ինչպէս նախախորհրդարանի մարդկանց ծեծեցին, եւ ինչ տեսակ վարուեցաւ եւ հայաստանի եւ արցախի պետական մարմինները։ Հասկացէք որ մենք սահմանադրութեան երկիր չենք։ պարզապէս անուն մըն է որ կըսենք։ Սահմանադրութիւն եթէ ունենայինք ոստիկանը պարտաւոր էր երթալ եւ այդ ծեծողներուն բանտ տանէր։ Գողական խումբեր են որ ժամանակակից իրաւաբանական անուններով կուզեն իրենց ինչ ըլլալը ծածկէն։ Մենք օրինաւոր երկիր պէտք է ըլլանք մենք մեզ համար որ չարտագաղթենք։
Թուրքը մէկ է, թուրք պիտի ըլլայ։
Մէկ հատ վաւերագրական ժապաւէն մը կայ bbc-ի կողմէ որ կըսէ որ, յայտնի չէ որ այս թուրքիան երկիր է որ բանակ ունի, չէ թէ բանակ է որ կողքը երկիր սարքած է։ Այս շրջանը եկած օրէն իւեր կռիւի մէջ են ամէնուն հետ։ Մենք մեր վրայ չի խնթանք որ ինչ որ բան փոխուած է։ վերջին 70 տարիները մեզ թող չի խաբէ որպէս բնական ձեւը ապրելու ասոնց հետ։ Նոյնիսկ եթէ ձեւական համաձայնութեան մէջ մտնանք երկու կողմին հետ, եթէ աստուած չընէ միջազգային դրամական նոր ճգնաժամ մը ըլլայ, յաջորդ օրը նորէն կռիւ պիտի սկսի, այս անգամ իրենց ներքին խնդիրները պիտի լուծեն արտաքին պատճառներ փնտռելով։ Ուրիշ ձեւ չունինք, պէտք է բանակ-տեխնոլոկիական հիմնարկ իրար կապելու։ չէ թէ յաւիտեանս ռուսաստանի քմահաճոյքին պիտի ապաւինինք։
Բերձորի գաւազանների նիւթով, դուք ալ հաճեցէք նկատել թէ ինչպէս ընդհանուր հանրութիւնը… չյուզվեցաւ, այդ դէպքով: Հակառակ, այո, special effect-ներով եւ զցայացունց երաժշտութեամբ լեզված այդ շատ cinematographic ժապաւէնին:
Իրականութիւնը այն է որ, եթէ ուրիշ երկրի մը մէջ, նոյնանման վիճակի մէջ գտնվող պատերազմական տարածքի մը վրայ, տեղի ունենար այդ նոյն դէպքը, միայն ծեծով չէր վերջանար այդ միջադէպը:
ֆոլքլորիկ բան մը եղաւ, վերջացաւ, փոխանակ իսկապէս աղետալի բան պատահէր:
Այդ ալ Հայու բարիութիւն:
Ճիշտ այդ հանգամանքն ալ ինծ ամենաշատ նեղացնողն է։ Ոչ մէկուն հոգն է եթէ պետութիւնը մէկուն ծեծեց թէ ոչ։ Մենք սահմանադրութիւնով է որ կապրինք, ոչ թէ պետութիւնով։ Դատախազութիւնը պարտաւոր էր երթալ եւ այդ ծեծողները բանտարկեն։ Դուրս ելաւ որ մենք գործնականապէս սահմանադրութիւն չունինք, այլ միայն պետութիւն։ Եւ պետութեան հետ առնչուելու միակ ձեւը ծանօթն է։ Ես միշտ կը կարծէի որ Արձախ կերթամ կապրիմ, դուրս ելաւ որ միայն ժամանակէն կախուած ես ալ այդ գաւազաններուն տակը կը վերջանամ եւ ոչ դատախազութիւնն ալ ոչ մէկ քրէական գործ կը բանայ։ Շատ անապահով է այս ձեւի հասարակութեան մէջ ապրիլը։ Մէկ միլիոն մարդ արտագաղթած է հայաստանէն։ Որեւէ մէկը որ մէկ անգամ համտեսէ սահմանադրութիւնով ապրիլը մէկ հատ ալ ծանօթով աշխատող երկրի մէջ չապրիր։
Ընկերս, ես, կնոջս եւ մեր երկու զաւակներուն հետ, 12 տարիներէ ի վեր շարունակաբար, ամէն ամառ, մէկ ամիսէն աւելի կ’երթանք ու կը մնանք Արցախ: Այսինքն, մինչեւ օրս, ընդամէնը մէկ տարիէ աւելի տեւողութեամբ ապրած ենք այդտեղ, համայն ընտանեօք:
Որեւէ ատեն, որեւէ ձեւով, ոչ ոք, որեւէ տեսակի «նեղութիւն» չէ պատճառած մեզի, այդ հրաշալի շրջանին մէջ:
Սակայն եթէ պիտի երթաս այդտեղ քաղաքական մղումով կամ ինչ-որ նպատակներով, անշուշտ թէ խնդիր կ’ունենաս: Նորմալ է:
Ով չի ուզի, կտրիչ Դավոն, կտրիչ Դավոն լավ ըլնի,
Սուփրի վրա գառ խորոված, կարմիր գինին շատ ըլնի…
Ո՛ւստա, չա՛լե…
https://www.youtube.com/watch?v=ntZzujesYCk
https://www.youtube.com/watch?v=27xLkQdn3Fo