Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան մոտ սովորաբար Թուրքիան ցեղասպանությունը ժխտող և հակահայկական հաղորդագրություններ, պաստառներ և գովազդներ է տարածում աշխարհով մեկ: Այս տարին նույնպես բացառություն չէր:
Ապրիլի 21-ին ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին Մանհեթենի երկնքում օդանավերի գրած Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդների, ինչպես նաև՝ Թուրքիան գովաբանող բառերի մասին, ինչպես օրինակ հետևյալ գրությունները. «Որքան երջանիկ է մարդը, ով կարող է իրեն թուրք կոչել», «Թուրքիան և ճշմարտությունը հավասարազոր են»։
Նյու Ջըրզիում բնակվող Արիաննա Մեսրոպյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչ զգացողություն է ունեցել, երբ նկատել է երկնքում հայտնված գրությունները:
«Ընկերներով նստած էինք դրսում և երկնքում հայտնվեցին «Great Alley Turkey» (Հիանալի աջակից Թուրքիա) բառերը: Անմիջապես չհասկացանք, թե ինչ էր կատարվում, սակայն մի քանի ակնթարթից արդեն ամեն ինչ պարզ էր: Հետո մայրիկիս կանչեցի ու ցույց տվեցի գրությունը: Մի քիչ վախեցած էի երկնքում նման հաղորդագրություն տեսնելիս ։ Ամեն օր չէ, որ նման բաներ եմ տեսնում երկնքում գրված: Այնուհետև պտտվեցի և սկսեցի ընկերներիս բացատրել գրությունների իմաստն ու նպատակը, որպեսզի չստանային սխալ տպավորություն»:
Կարդացեք նաև
Անշուշտ, Միացյալ Նահանգների հայ համայնքը և կազմակերպությունները ինչպես նաև Արիաննայի պես շատ հայ երիտասարդներ անմիջապես արձագանքել են ապատեղեկացնող գրառումներին: «Գայքո» գովազդ տարածող ինքնաթիռների ընկերությանը ուղղվել են բողոքի հազարավոր նամակներ և զանգեր, ինչից հետո ընկերությունը իր կայքում ներողություն էր խնդրել հայերից, գովազդային նախադասությունների բովանդակությանը բավականին ուշադրություն չդարձնելու և դրանք երկնքում գրելու համար:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում