Լրահոս
Օրվա լրահոսը

Սենյակային բույսերը հաճախ ջրեք խաշած բանջարեղենի, բրնձի կամ ձվի ջրով

Ապրիլ 29,2016 14:00

Գրեթե բոլորը գիտեն, որ կանաչ բույսերը դրական ազդեցություն ունեն մեր առողջության վրա: Տնային բույսերը միայն զարդարանք չեն, այլ մաքրում են մթնոլորտը, հանդարտեցնում են մեր նյարդերը, պահպանում են սենյակում օդի խոնավությունը: Կանաչ բույսերի տերեւները համարվում են օդի զտման եւ մաքրման «գործարաններ»: Նրանք ոչ միայն մաքրում եւ զտում են օդը, այլ նաեւ չեզոքացնում փափուկ հատակից, պատի պաստառներից, գորգերից օդի մեջ առաջացող ոչ առողջարար նյութերը, որոնք, խառնվելով տան մաքրության համար օգտագործվող քիմիական նյութերի հետ, կարող են վնասել մեր աչքերն ու թոքերը։ Նրանք նաեւ բնակարանը ձերբազատում են ծխախոտի ծխից` փոխարինելով ծուխը չեզոքացնող հատուկ մոմերին։ Այս ամենը բնակարանում ապահովելու համար, նախ անհրաժեշտ է ունենալ առողջ բույսեր, որոնց պետք է հաճախ ջրել խաշած բանջարեղենի, բրնձի կամ ձվի ջրով, որոնք հարուստ են հանքային նյութերով եւ կենսանյութերով։ Անշուշտ, եփի ջուրը պետք է լինի սառը եւ առանց աղի։

Ձվերի կեղեւները դնել ջրով լի սափորի մեջ եւ թողնել 24 ժամ։ Ապա այդ ջրով ջրել տնային բույսերը։

Կարելի է նաեւ ձվի կեղեւները շատ մանր փշրել եւ բույսի հողի հետ խառնել` նույն օգուտը ստանալու համար։

Նախընտրելի է բույսերը ջրել եռացրած, ապա հոսող ջրով սառեցրած ջրով։

Խաշած կարտոֆիլի ջրի պարբերաբար օգտագործումը շատ օգտակար է բույսերի համար։

Բույսի թաղարի եզրերին կուտակված կրի հետքերը կարելի է վերացնել հում կիսված կարտոֆիլով շփելու միջոցով։

Հողի միջի որդերից ազատվելու համար հողի մեջ չորս մասի բաժանված կարտոֆիլ դրեք:

buys_2

Հողից փչող խոնավության հոտից առաջացած ճանճերը իրենց ձվերը հաճախ դնում են հողի մեջ, որը վնասում է բույսի արմատներին։ Դրանցից ձերբազատվելու համար` հողի երեսը ծածկել ապակյա գնդիկներով, խճաքարով կամ ծովեզերքից հավաքած ոստրեներով։

Սուրճի մրուրը թափելու փոխարեն, լցնել բուսահողի վրա` զորացնելու համար բույսերի դիմադրողականությունը եւ նպաստելու հողի պարարտացմանը։

Հողի մեջ առաջացած մանրէները իսպառ կվերանան, եթե 23 կաթիլ անուշահոտ լցնեք ջրի մեջ եւ այդ ջրով ջրել բույսերը կամ ջրով լի ամանի մեջ շատ մանր կտրատել մեկ գլուխ սոխ եւ սխտոր, թողնել մեկ գիշեր եւ առավոտյան այդ ջրով ցողել բույսերի տերեւները եւ հողը։

Բույսը սնկային հիվանդություններից պաշտպանելու համար հողի մեջ խրել կիսված սխտորի երկու պճեղ։

Կարմիր սարդերը բույսի վրայից վերացնելու համար սխտորի մեկ պճեղը եռացնել 1 լիտր ջրով, թողնել սառչի, ապա այդ ջրով ցողել տերեւները։

Մեկ ասպիրինի հաբը լուծել մեկ լիտր ջրի մեջ եւ այդ ջրով ցողել բույսի տերեւները՝ բույսի դիմադրողականությունը աշխուժացնելու եւ անհրաժեշտ հորմոններով ապահովելու համար։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930