Վաղը ժամը 14.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Մեր հյուրերն են՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Թեւան Պողոսյանը:
Բանավեճի թեման է լինելու՝ ի՞նչ ենք պատրաստ դնել բանակցային սեղանին՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: