Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Նոյեմբերյան քաղաքը կօգտվի սահմանամերձ բնակավայրի արտոնություններից»

Ապրիլ 28,2016 22:40

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրինք՝ Նոյեմբերյան քաղաքը կօգտվի՞ սահմանամերձ բնակավայրերին տրվող արտոնություններից: Մարզպետն  ասաց, որ առաջիկայում Նոյեմբերյան քաղաքը, Բերդ քաղաքի նման, կօգտվի արտադրություն կազմակերպելու համար տրվող հարկային արտոնությունից, սակայն  չի օգտվի էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների զեղչերից:

Նշենք, որ 1993-1994 թվականներին ադրբեջանական հրետակոծություններից Նոյեմբերյան քաղաքում տասնյակ զոհեր են եղել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930