Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեզ ձեռնտու է ոչ հրադադար, ոչ պատերազմ կարգավիճակը». Ազատ Արշակյան

Ապրիլ 28,2016 22:33

«Մեզ ձեռք է տալիս ոչ հրադադար ոչ պատերազմ կարգավիճակը, թող երկու հարյուր տարի էլ այսպես մնա՝ ոչ հրադադար, ոչ պատերազմ, ոչ ճանաչում լինի: Մենք մեր կյանքով ապրում ենք, ու կապրենք: Ստատուս քվոն մեզ ձեռք է տալիս, թող Ադրբեջանը գլուխը ցավեցնի, ժամանակը մեր օգտին է աշխատում»,- այսպես է գնահատում ԼՂ հակամարտության շուրջ ծագած իրավիճակը նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան ու նույն գործողությունները, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը՝ պարոն Արշակյանն ասաց՝ հիմա անհնար է դա իրականացնել. «ԼՂՀ անկախության ճանաչումն այս պահին անհնար է, քանի որ զինադադարի մասին նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց: Եթե Ադրբեջանը շարունակի հարձակվել Հայաստանի վրա՝ Արցախի, իսկ Արցախը նույնպես Հայաստան է, ապա այդ դեպքում Հայաստանը ստիպված կճանաչեր ԼՂՀ անկախությունը, որ ԼՂՀ կարգավիճակում պարզություն մտցվեր: Այսինքն, ճանաչելով ԼՂՀ անկախությունը, հետո միացումը Հայաստանին, մենք Ռուսաստանին, Եվրամիությանը, ՀԱՊԿ-ին ու մյուս պետություններին կանգնեցնում էինք փաստի առջեւ:

Եթե ճանաչում ենք Արցախն անկախ ու Հայաստանին միացած, նրանք պարտավոր են մեզ աջակցել կամ հեռանալ մեզանից: Սերժ Սարգսյանն այպիսի սպառնալիք էր ուղղել  աշխարհին: Դա նույնպես ազդեց Մինսկի խմբի աշխատանքներին ու ստատուս քվոյով, խաղաղությամբ շահագրգռված պետությունների գործելաոճին»:

Պարոն Արշակյանի խոսքով, ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ բանակին անհրաժեշտ գումարներ չեն հատկացվել. «Հատկացված գումարները եղել են մնացորդային, բայց Հայկական բանակը պետք է ստանա անհրաժեշտ գումար, արդյունավետ կառավարման համակարգ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930