ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 50 միլիոն դրամ է նվիրել ԼՂՀ պաշտպանության բանակին: Aravot.am-ի հետ զրույցում, այսօր խորհրդարանում պատգամավորը հաստատեց այդ տեղեկությունը:
Մեր հարցին, խոսակցություններ կան, որ դրամական օգնություն է տրամադրել նաեւ քառօրյա պատերազմում վիրավորված զինվորներին, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Էտի ի՞նչ ասելու բան ա, որ ասեմ»:
Ըստ լուրերի, Սամվել Ալեքսանյանը, քառօրյա պատերազմի առաջին օրերին վիրավորված եւ Մուրացանի զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինվորներին է այցելել եւ յուրաքանչյուրին հազար դոլարին համարժեք գումար է տրամադրել: Ընդհանուր առմամբ, 16 հոգու:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ էլ, Սամվել Ալեքսանյանը Վարդենիսի շրջանի զորամասերից մեկի հրամանատարին նվիրեց իր անձնական ՋԻՓ-երից մեկը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չափազանց յուզուած եմ-
Որու դրամը որու է նուիրում