Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրող Փանոսյանի միջնորդությամբ հետաձգեց ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը:
Մեղադրող դատախազը միջնորդությունը հիմնավորեց դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ: Մինչ այս դատական նիստը, դատախազը նմանատիպ միջնորդություն էր կրկին ներկայացրել, բայց այսօր ասաց՝ լրացուցիչ ժամանակ է պետք, որ այս գործով որոշ հարցումների պատասխանները պետական մարմիններից ամբողջական ստանան:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի հինգին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ