Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի համոզմամբ, ԼՂՀ հակամարտության անլուծելիության հարցում իրենց ներդրումն ունեն գերտերությունները, որոնք առաջ են քաշել իրար հակասող երկու ՝ ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն սկզբունքները:
«Գերտերությունները շատ լավ գիտեն, որ խնդիրը դիվանագիտորեն անլուծելի է, բայց ստեղծել են ԵԱՀԿ Մինսկի խումբ և այլն»,- այսօր «Անալիտիկ» ակումբում ասաց Կարեն Քոչարյանը;
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին ուղղված նամակին, թե միակողմանի դադարեցնում է կրակը, պարոն Քոչարյանը նկատեց, որ 90-ականների նույն սցենարն է.
«Այն ժամանակ էլ թշնամին ինչ-որ բան վերցրեց, հետո կորցրեց: Նույնը կրկնվում է հիմա, քանի որ մերոնք վերադարձրել են մեր տարածքները ու, կարծես թե, մի բան էլ ավելի: Սա հոգեպես կոտրել է ադրբեջանցիներին, որոնք նման քանակությամբ զենք ունենալով, չեն կարողանում խնդիրներ լուծել»:
Կարդացեք նաև
Պարոն Քոչարյանը չցանկացավ մեկնաբանել Հերմինե Նաղդալյանի հայտնի հայտարարությունը՝ գրավյալ տարածքների ու դրանց փոխզիջման մասին. «Ամեն դեպքում, կարծում եմ՝ Հերմինե Նաղդալյանը նույնիսկ չգիտի, որ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ այդ հողերը ԼՂՀ-ինն են: Ինքը նույնիսկ չի կարդացել դա…մենք տեսնում ենք, թե ինչքան պատահական մարդիկ են նստած խորհրդարանում, նրանց թվում է նաև Հերմինե Նաղդալյանը, որը պատահական է դարձել փոխխոսնակ, և բնական է, որ պատահական հայտարարություններ է անում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ