Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհվածն իմ ընկերն է, կգնաք թաղմանը». Թալիշում նահատակված Գեւորգի վերջին հեռախոսազանգը. (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 21:20

Ռուսաստանի Դաշնությունում մեծացած, սակայն հայրենիքի համար նահատակված 19-ամյա Գևորգ Վարդանյանի հայրը դժվարությամբ է խոսում իր միակ որդու մասին. նրա կորստի ցավը, հուզմունքը խեղդում են:

Հայրը միշտ մտածել է, թե ռուսական միջավայրում մեծացած տղան ինչպես է իրեն դրսեւորել Հայոց բանակում, սակայն կարճ ժամանակ անց հետաքրքրվել ու իմացել է, որ իրեն պահում է հայ տղամարդուն վայել ձեւով՝ ոչ մի նեղություն չքաշելով: Ավելին, հայերեն տառերը չիմացող, ռուսախոս տղան մի քանի օրում սովորել է իր զինվորական երդման տեքստն ու ապշեցրել բոլորին: Այնուհետեւ կարճ ժամանակում սկսել է հայերեն գրել ու կարդալ սովորել:

ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ_1 ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՆՅԱՆ_2

«Վեց տարեկանից Ռուսաստանում է ապրել, բայց ուշքումիտքը հայրենիքն էր, էնպես էր ուզում գալ, ծառայել, հենց եկավ Հայաստան, միանգամից շրջապատ ստեղծեց, գժվում էր մեր երկրի համար: Գեւորգը գնդացրորդ էր, բոլորին հավասար կռվել է, ամենակարեւորը մեզ խայտառակ չի արել», -ասում է հայրը:

Gevorg_Vardanyan

Ապրիլի 3-ին, երբ թեժ մարտեր են ընթացել, Գևորգը զանգահարել է հարազատներին, տեղեկացրել է, որ զոհվածներից մեկն իր ընկերն է, «Մուշ» թաղամասում են բնակվում ու հորդորել է անպայման գնալ հուղարկավորությանը: Սա եղել է նրա վերջին հեռախոսազանգը: Թեժ մարտերից հետո նրան գտել են չեզոք գոտում՝ երկու սպաների հետ նահատակված:

Գևորգ Վարդանյանը մի քանի անգամ իր ընկերների հետ  ետ է մղել տարբեր դիվերսիաներ՝ արժանանալով խրախուսանքների:  Հոր բնութագրմամբ, նա այնքան  ժիր էր, որ ճանաչողներն ապշած են, թե ինչպես կարող էր այդ ճկուն տղան զոհվել:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930