Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Ալիևն էն ժամանակ իրա կայֆերով էր»

Ապրիլ 28,2016 20:55

Քառօրյա պատերազմի ընթացքում ճակատ մեկնած կամավորականները կանոնավոր բանակի ենթակայության տակ են, հրամանները ստանում պաշտպանության նախարարից: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը: Նա օրերս է վերադարձել սահմանից:  «Ոչ մի տարածք էլ չենք տա, ոչ մի բան: Մենք խնդիրը դրել ենք, երբ Ղարաբաղի անկախությունը կճանաչեն, երբ ամեն խնդիրը կլուծվի ու երբ կզգանք, որ զինվորական խնդիր չկա, երբ աշխարհը գառանտյա կկայնի, էն վախտ կնայենք: Բա ո՞վ ա դրանց բան տվողը, եթե չճանաչվի, բա տանք ընգնենք կրակ, գանք տո՞ւն, հետո՞ բա»:

«Գրող էլ չենք տա, գրողը կպնի իրանց ջանին»,- ասաց Սեյրան Սարոյանը`պատասխանելով ազատագրված տարածքների հնարավոր վերադարձի մասին հարցին: Սեյրան Սարոյանը հերքում է, որ քառօրյա պատերազմում ադրբեջանական կողմը կարեւոր տարածքներ է գրավել. «Էն որ ասում են` գրավին, բան, տենց բաներ չկա: Տեղեր կան, որ էդ դիրքը կարևոր չի պահելու համար, խնդիրներ կա, հիմա էդ մի քանի մետրը ոչ մի բան չփոխեց, էդ մի հատ դիրք ա, մենք որոշակի տարածք ենք հետ վերցրել, դիրքային առավելությունը մերն ա, ոչ մի խնդիր չունենք»: Հիշեցնենք, որ ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը երեկ հերքել էր հայկական կողմի`դիրք ետ վերադարձնելու մասին լուրերը:

«Ուրեմն նայեք, Ալիևն էն ժամանակ իրա կայֆերով էր, իրա կազինոները, տաշի-տուշիները, ինքը խաբար չէր` իրա հերը ինչ կռվի մեջ ա, Ստամբուլից հազիվ հերը գնաց բռնեց-բերեց, կռիվը պրծավ, բայց նավթադոլարները տեսավ էդ մարդն, կատաղավ, ֆորմեք հագցրեց, սև գծեր քաշեց էդ զինվորների վրա, իմացավ սաղ Ռեմբո են դրանք: Իրա նպատակը ո՞րն էր, շատ սիրուն ձևով դաբրոները վերցին, փորձեցին մտնել: Ուրբաթ սկսեցին, որ ուրբաթ, շաբաթ, կիրակի ու երկուշաբթի իրա մտածելով սաղ վերցնեն, մի քանի ռայոն: Ինքը չմտածեց, որ իրա էդ քուռոները չեն կռվելու, շան ծեծ կերան»,- ղարաբաղյան պատերազմի ողջ վերլուծությունը ներկայացրեց Սեյրան Սարոյանը:

Հետախուզությանը վերաբերվող լրագրողների բոլոր դիտարկումներին ու հարցերին, գեներալ-պատգամավորը հակադարձեց. «Էտի շատ արագ ա կատարվում, ախր ամեն օր կրակոցներ կան, ամեն օր սնարյադով, բանով խփում էին ու սովորական բան էր դարձել տեխնիկայի շարժը, չեն պատկերացրել էլի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930