Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյան. «Օղորմի Ալիևի պապերին»

Ապրիլ 28,2016 20:35

«Լրատվական պատերազմն էլ պետք է ուժեղ լինի, դրանց տերը պտի թաղեք կարգին, բա դուք էլ պտի ստեղ կռվեք»,- խորհրդարանում, լրագրողներին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա օրերս է վերադարձել սահմանից եւ այսօր խորհրդարան էր եկել, Ընտրական օրենսգրքի քվեարկությանը  մասնակցելու համար:

Սեյրան Սարոյանն ասում է, որ մեր զինվորների մարտական ոգին էլ է բարձր. «Փառք ու պատիվ մեր ղեկավարությունը: Գիտեք, որ ես պրյամո խոսացող մարդ եմ, զինվորների, զենք- զինամթերքի մասին սուտ բաներ էին խոսում, ով ինչ ասես խոսում ա, բա որ չկա, ո՞նց ենք դեմներն առնում, ո՞նց ենք կարում, որ հարձակվում են մեր վրա, հետ շպրտենք: Եթե զենք-զինամթերք չունենք, չենք կարում կռվենք, ո՞նց ա թուրքը գնում ռուսին խնդրում, որ կանգնացնեն պատերազմը, էս ա ամբողջ խնդիրը: Եթե չենք ուզում գերի դառնանք էդ անասուն ազգին, մենք միասնական պետք ա լինենք, շան ծեծ պտի տանք դրանց»:

Գեներալ-պատգամավորը հայկական կողմի նախահարձակ լինելը ճիշտ չի համարում. «Մենք տենց սխալ չենք կարա անենք, քանի որ մենք անենք տենց բան, մենք տակից դուրս չենք գա, մենք խի՞ պտի հարձակվենք, բայց որ փորձեն շատ համը հանեն, տեղներս նստող չենք: Թուրք ա , հո մեր քեռու տղեն չի՞ , որ խաղաղ բնակավայրերին չկրակի. նենց չի, որ մենք էլ նստած, քնած նայում ենք, արժանի հարված ենք տալիս, ամեն ինչ էլ անում ենք, բայց լայնամասշտաբ պատերազմի համար մենք, որ սկսենք, հետո տակից դուրս չենք գա, սխալ դուրս կգանք մենք, դրա համար իրանց ա ձեռ տալիս, մեզի ձեռ չի տալիս, մենք պատերազմ չենք սկսելու, բայց եթե մեզի պարտադրված պատերազմի մեջ քաշեն, էն վախտ պատերազմը կստանան»:

Սեյրան Սարոյանը չի բացառում լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը. «Թուրքը մնում ա թուրք: Երբ Սովետական միությունը քանդվավ, Ադրբեջանը տասը հազար վագոն զենք զինամթերք ուներ, 500-ը մենք, որը կեսը Բալահովիտի պահեստներում տրաքացրին, ընենց որ, օղորմի Ալիևի պապերին, այդ զենքը առե-բերե, որ մենք օգտագործենք, իրանց ինչի՞ն ա պետք, էն վախտ էլ հերը ոնց արեց, տղեն տենց պտի անի»:

Լրագրողներից մեկը հարցրեց`ի՞նչ է մտածում Սեյրան Սարոյանն այն մասին, որ ունեւորներին կուլակաթափ անեն եւ այդ հարստությունով բանակը զինեն: «Էս խառը մոմենտին ի՞նչ կուլակ, զորքից հարցրա, զենքից հարցրա, էս խառը պահին ընգար կուլակների հետևից: Ես խաբար չեմ դրանցից: Ամեն մեկն էլ իրա փայը կբերի կտա: Ես ասել եմ, որ հարուստներն ավելի շատ կորցնելու բան ունեն, քան աղքատները, ընենց որ էդ հարուստներին պետք չի կուլակաթափ անել, ինչ ունի, կբերի, կտա»:

ՊՆ- ում տեղի ունեցած պաշտոնանկությունների մասին հարցին  էլ գեներալ պատգամավորն ասաց. «Գլխավոր հրամանատարը միշտ ճիշտա: Ուրեմս մի բան ասեմ, որ մեր էս ամեն ինչին գլխավոր հրամանատարն ամենաշատն է ծանոթ, էդ մարդն ամեն պաշտոնին եղել ա եւ էսօր իրանից լավ, ո՞վ կարա ասի Քելբաջար, Հորադիս, Ֆիզուլին… չկա տենց տերիտորիա, եթե գլխավոր հրամանատարը որոշել ա, ուրեմս ըտենց պտի ըլնի: Զինտեխնիկայի կարիք միշտ էլ ունենք, դաժե էրեգ մեր գլխավոր հրամանատարը մի լավ խոսք ասեց. աշխարհի ամենահարուստ երկրներն էլ, որ փողի խնդիր չունեն, էդքան զինված չեն, ինչքան ասենք մյուսները, մեկը մեկից կարա շատ բան ունենա, հո՞ մենակ փողով չի, բացի դրանից էդ զինտեխնիկան օգտագործող ա պետք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930