Ապրիլի 28-ին «Էլիտ Պլազայում» կայացավ արդեն ավանդական դարձած «Brain-Ring մրցույթը: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ արդեն յոթերոդ տարին է, ինչ ավագ դպրոցում «Հասարակագիտություն» առարկայի բաղադրիչ կազմող «Տնտեսագիտություն» առարկայի շրջանակներում Կենտրոնական բանկի հետ համատեղ կազմակերպվում է «Brain-Ring» մրցույթի եզրափակիչ փուլը:
«Brain-Ring» մրցույթը «Հայաստանի պատանեկան նվաճումների» կրթական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող ամենամյա մրցույթների շարք է, որի նպատակը ավագ դպրոցի աշակերտների ֆինանսական եւ տնտեսագիտական գիտելիքների եւ հմտությունների խորացումն է:
Եզրափակիչ դուրս եկած Շիրակ, Երևան եւ Արարատի թիմերից հաղթող ճանաչվեց Արարատի մարզի թիմը: Մրցույթի ընթացքում Կենտրոնական բանկի կողմից թիմերին առաջադրվել էին տնտեսագիտական խնդիրներ ու համապատասխան հարցեր: Մրցող թիմերի պատասխանները գնահատելիս հանձնաժողովը կարևորում էր ոչ միայն ճիշտ պատասխանը, այլ նաև նորարարական մտածողությունը, հետաքրքիր եւ համոզիչ մեկնաբանություններն ու թիմային աշխատանքը: Մրցույթին մասնակցած թիմերը Կենտրոնական բանկի կողմից պարգևատրվեցին հատուկ մրցանակներով եւ վկայագրերով, իսկ հաղթող թիմը վաստակեց ամռանը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ճամբարում մեկշաբաթյա հանգիստ անցկացնելու իրավունք:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ